Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կռիվները և ընդհարումները վերջ չունեին։ Եվ այդպես, Հայաստանի թեկնածությունը մեկի կամ մյուսի կողմը` միշտ հաջող վախճան էր տալիս պատերազմին։

Քրիստոնեությունը հեռացրեց հայերին պարսիկներից և մոտեցրեց նենգավոր բյուզանդացիներին։ Այդ օրից պարսիկները թշնամացան հայերի հետ։

Հայաստանը մնաց երկու կրակի մեջտեղում, դեպի որ կողմը որ մոտենում էր, այրվում էր:

Այդ դրությունը առաջ բերեց այն երկդիմի դերը, որ խաղում էին հայոց թագավորները, և իրանց դերի մեջ պատժվողները նախ իրանք էին լինում։ Հանգամանքներին նայելով, նրանք իրանց դեմքը դարձնում էին երբեմն դեպի Բյուզանդիա, և երբեմն դեպի Տիզբոն։ Դեպի մեկը երեսը շուռ տալու ժամանակ` ետևից մյուսը հարվածում էր...

Տրդատը, հայոց նորընծա քրիստոնյա թագավորը, առաջինը եղավ, որ բարեկամական դաշն կապեց հռոմայեցոց, նույնպես աոաջին քրիստոնյա կայսրի` Կոստանդիանոսի հետ։ Այդ քաղաքականությանը զոհ եղան Տրդատի բոլոր հաջորդները, և ինքը Տրդատը պատժվեցավ պարսիկներից։

Տրդատի որդի Խոսրով Բ-րդը, Կոստանդ կայսրից թագ և ծիրանի ընդունելու համար, գրգռեց պարսից Շապուհ թագավորի բարկությունը, որը յուր եղբայր Ներսեհին ուղարկեց, որ հայոց թագավորությունը ոչնչացնե և ինքը հայոց թագավոր դառնա։

Խոսրովի որդի Տիրանը Հուլիանոս կայսրին պարսից դեմ օգնելու համար, վերջը Շապուհը նրան խաբեությամբ Պարսկաստան հրավիրեց և, երկու աչքերը խաբելով, կուրացրեց։

Տիրանի որդի Արշակ Բ֊րդը, խրատվելով յուր նախորդների սխալներից, թողեց Բյուզանդիան և բարեկամացավ Տիզբոնի արքունիքի հետ։ Այդ միջոցին Վալենտիանոս կայսրը Արշակի Տրդատ եղբորը, որ իբրև պատանդ պահված էր Կ. Պոլսում, սպանել տվեց։

Արշակը ստիպվեցավ հաշտվել կայսրի հետ և նրա ազգականներից Ոլիմպիատա անունով օրիորդը կնության առեց։ Այդ բարեկամությունը գրգռեց Շապուհի բարկությունը, նա Տիգրանակերտը ավերակ դարձրեց և, Անիի ամրոցին տիրելով, թագավորական գանձերը կողոպտեց և մինչև անգամ Արշակունի թագավորների գերեզմանները քանդելով, ոսկորները գերության տարավ։ Իսկ շատ կռիվներից վերջը, երբեմն հաղթելով, և երբեմն հաղթվելով հայերից, Շապուհը, իբր թե հաշտության դաշն կապելու