Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում էր այդ սրբազան բլուրի լանջաց վրա այն գեղեցիկ ծառաստանը, որի մեջ թաքնված էր Գլակա հռչակավոր վանքը։ Դեռ կենդանի էր Լուսավորչի կաղ դևը, դեռ այդ վանքի վառարանների մոխիրը գետնի տակով տանում էր և ածում Արածանիի ալիքների մեջ։ Գլակա վանքում դրած էին Սամվելի պապերի շիրիմները։ Սամվելին այնպես էր թվում, որ այդ պատկառելի շիրիմներից դուրս էին հայտնվում այն մեծ հանգուցյալների մռայլ ուրվականները և զայրացած դեմքով նայում էին Ողական ամրոցի վրա, ուր սկսվել էր կատարվել Մամիկոնյանների տոհմին անվայել մի դավաճանություն․․․ Տխո՜ւր զգացմունքներով Սամվելը երեսը շուռ տվեց Գլակա վանքից և սկսեց նայել դեպի յուր աջ կողմը։ Երևում էր Հացյաց դրախտը և հացի ծառերի սքանչելի թավուտների միջից հազիվ նշմարվում էին Սամվելի նախահարց կառուցած եկեղեցու խաչապսակ գմբեթները, որ մոտ էր Աշտիշատի վանքին է։

Նա դարձավ դեպի յուր երկրորդ մայրը, ասելով․

— Ե՛կ այստեղ, Որմիզդուխտ։

Որմիզդուխտը թեթև քայլերով վազեց նրա մոտ և տեղավոր վեցավ նրա կողքին, լուսամուտի պատուհանի մեջ։ Սամվելի մայրը խորին տհաճությամբ նայում էր նրանց վրա։

— Հիմա կասեմ քեզ, Որմիզդուխտ, թե ի՛նչ գործեր պետք է կատարե Մերուժանը հայոց թագավորական գահին հասնելու համար։ Բայց այդ գործերի մեջ մենք պետք է օգնենք նրան... մանավանդ դու, Որմիզդուխտ․․․

Նա ձեռքը մեկնեց դեպի Հացյաց դրախտը։

— Տեսնո՞ւմ ես, սիրելի Որմիզդուխտ, ինչպես գեղեցիկ լուսավորում են այնտեղ արեգակի պայծառ ճառագայթները։ Արփին յուր աստվածային ջերմությամբ կյանք է ներշնչում այդ հրաշագեղ դրախտին։ Փչում է հովը և ծառերի ճապուկ կատարները՝ մեղմ կանաչագույն ալիքների նման՝ ծփում են, ծածանվում են և, որպես մի կանաչազարդ ծով, տարածվում են մինչև հորիզոնի վերջը։ Այդ ծառերի ստվերախիտ լռության մեջ կանգնած են Մամիկոնյանների կառուցած տաճարները։ Իմ պապերը սպառեցին այնտեղ իրանց գանձերը, աշխարհի բոլոր թանկագին իրեղեններով զարդարելով այդ տաճարների սուրբ սեղանը։ Թվով մի քանի հարյուր աբեղաներ կերակրվում են այնտեղ մեր հացով և աղոթում են իրանց բաբերարների հոգու համար։ Այժմ մենք՝ Մամիկոնյաններս, կկործանենք այդ տաճարները, սիրելի Որմիզդուխտ, և նրանց տեղը պարսկական ատրուշաններ կհիմնենք։ Թո՛ղ ծուխով ու մուխով լցվի այդ