պետք չեք», հետո սկսեց հագնել իր աշխարհականի հագուստը կապեց զենքերը։
Այդ միշտ տխուր, միշտ տրտում մարդը ուրախանալ չգիտեր, նա առհասարակ գտնվում էր մի տեսակ մռայլ տրամադրության մեջ, կարծես թե նրան մի բան պակաս էր, կամ մի բան կորցրել էր։ Իսկ այս գիշեր նրա խիստ դեմքի վրա երևում էր մի անսովոր ուրախություն, որ շատ նման էր դևերի ուրախությանը, երբ նրանք պատրաստվում են կատարել մի սարսափելի արհավիրք, մի հրեշավոր գործ։
Նա մոտեցավ նեղ լուսամուտին, սկսեք ականջ դնել փողոցից լսվող աղաղակներին։ Ամբոխի խռովությունը դեռ դադարած չէր։
– Ո՞ւր մնացին այդ գառնուկները, չեն երևում, ասաց իր մտքում փոքր–ինչ զայրացած կերպով, նա սովորություն ուներ դեպի իրանից մանկահասակները վերաբերվել այդ խոսքերով։
Վերջապես հայտնվեցան Ստեփաննոս իշխանը և Մելիք–Փարսադանի որդի Բալի զորավարը։ Քահանան կարճ կերպով պատմեց նրանց, թե ինչ վախճան ունեցավ իր խորհուրդը տեղային հայոց երևելիների հետ, և վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով․
– Չգիտեմ, որքան հույս կարելի է դնել դրանց վրա։
– Նրանց վրա հույս կարելի է դնել,– ասաց Մելիք–Փարսադանյանը– «Նեղ ընկած կատուն առյուծ է դառնում». Անձնապաշտպանության բնազդումը կստիպե նրանց կատարել իրանց խոստմունքը։
– Կտեսնենք,– ասաց քահանան փոքր–ինչ երկբայական եղանակով։– Դուք ինձ այն ասեցեք, ականը պատրա՞ստ է։
– Բոլորովին,– պատասխանեց Շահումյանը,վ Ուղիղ բացվում է դեպի Բայինդուր իշխանի և Մելիք-Փարսադանի բանակը» — Եվ նրա գոյության մասին ոչ ոք տեղեկություն չունի» — Ոչ ոք, բացի աստծուց։
— Իսկ Խորեն հայր սուրբը գնացե՞լ է։
— Գնացեք է իր սիրելի Սառայի հետ։
— Սառան մեր ամենի սերին արժանի է,— պատասխանեց քահանան կշտամբելով Մելի-Փարսադանյանի հեգնությունը։
— Սառան ավելի գործեց, քան թե մենք ամենքս։
— Իսկ Փարիշանը։
— Փարիշանը նույնպես,— պատասխանեց քահանան մի աոանձին ակնածությամբ։— Եթե ես նրան տեսնեի, փոխանակ թույլ տալու, որ նա իմ աջը համբուրե, ես առաջինը կլինեի, որ նրա