Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնացին երկու կրակների մեջտեղում։ Մի կողմից պարսիկները, իսկ մյուս կողմից՝ մելիք Ֆրանգյուլը իր նման հայերով...

Կոտորածը դեռ շարունակվում էր, մինչև գիշերային խավարը բոլորովին պատեց կռվի դաշտը։

Ինքը Ֆաթալի խանը վերք ստացավ. նրա եղբայր Աղասի խանը սպանվեցավ։ Սպանվեցավ և հայոց զորքերի գլխավոր հրամանատարը՝ Թորոս իշխանը։ Այդ հզոր առյուծի ամբողջ մարմինը պատած էր վերքերով, բայց դեռ կռվում էր։ Նա ընկավ քաջի և հերոսի մահով։

Հայոց մյուս զորապետներից Մելիք-Փարսադանյան Բալին վերք ստացավ պարանոցի վրա (դրան տեսանք մենք)։ Իշխան Ստեփաննոս Շահումյանը գերի բռնվեցավ։ Նրա ձին գնդակահար լինելով, ցած ընկավ և տակով արեց իշխանին. այդ միջոցին պարսիկները վրա հասան և գերեցին նրան։ Զորապետներից ազատվեցավ Մելիք-Նուբարը, որը միայն հազար և չորս հարյուր հայ զինվորների հետ ողջ մնաց սարսափելի կոտորածից...[1]։

  1. «Բայց Մէլիք-Ֆրանգյուլն Երիցվանիկ (Արծուանիկ) աւանին, որ եւ ասք Կարմիր-վանք ի կողմանս Բարգիւշատայ, գրեաց առ Թորոսն այսպէս... (Նամակի օրինակը մենք թողեցինք)։ Այլ զայս ամենայն անօրէն մտօք, նենգաւոր խորհրդով գրէր, զի ի ծուղակս թշնամւոյն զնա անկանիցէր, առ ի հաւատարիմ ցուցանել գինըն Սուլթանին (Ֆաթալի-խանին)։ Եւ ոչինչ փոյթ եղեւ նման լինելն անհաւատարիմ, նենգաւոր, թշնամի աստուծոյ իւրոյ, և ժողովյւդեանն մատնիչ է սատակիչ․.. Եւ հաւատաց Թորոս բանից նորա, եւ ել գնաց միամտութեամբ եւ եհաւ ի յԵղեվարդ, որ է ի սահմանս Բարգիւշատայ ինքն եւ ամենայն զօրք իւր, է բանակեցաւ անդ։ Եւ եկն առ նա Ֆրանգիւյն երկու հազարաւ, եւ եկաց ի մի կողմն Թորոսին։ Եհաս անդր եւ Բաթալի Սուլթանն (Ֆաթալի-խանը) եւ եղբայր նորին Աղասի խանն բազում զորօք, քան որչափ էր ընդ Թորոսին, կրկնապատիկ, եւ եռապաաիկ, եւ առաւել եւս իբրու ութսուն հազարաւ։ Եվ իբրև ճակատեցան ընդդէմ իրերաց զօրքն Սուլթանին եւ զօրքն Թորոսին, զօրքն Սուլթանին փախստեալ լինէին, եւ սոքա զհետ լինէին նոցա։ Եւ մինչդեռ վանեալս առաջի տանէին զնոսա, անօրէն Ֆրանգիւլն զարս արձակէր զկնի Սուլթանին. եւ ասե, զի՞նչ գործէք, զիա՞րդ փախչիք, դարձարուք ի կրունկս, զի ահա ես ընդ ձեզ եմ, դուք ի յառաջոյ, եւ ես զկնի սոցա, խորտակեսցուք զսոսա։ Եւ արարին այնպէս, եւ պաշարերին զզօրսն Թորոսին ի յառաչոյ, եւ զկնի, եւ սկսան կոտորել, եւ զԹորոս սպանին, եւ միայն հազար չորեքհարիւր արք զերծեալ ի նոցանէ տնկան ի Չաւնդուր, եւ մնացեալքն ամենեքեան անկան անդ։ Ահա զայսպիսի մեծ անօրէնութիւն գործեաց Ֆրանգիւլն, եւ ոչ այս չափ միայն, այլ եւ առաւել հաճոյանալոյ վասն Սուլթանին, և ցուցանելոյ հաւատարիմ զինքն, ուրացրաւ նաեւ զհաւատսն։