Այս էջը հաստատված է
օսմանցոց լուծը և հարկատու լինելով նրանց։ Իսկ նրանք, որ հավատարիմ մնացին Դավթի գաղափարին, ցրվեցան դեպի զանազան կողմեր, ավելի լավ համարելով չծծել այն հայրենիքի օդը, որ թունավորված էր բռնակալի շնչով...
Տեր Ավետիքը՝ այդ անպարտելի հերոսը, տեսնելով հայոց անմիաբանությունը, թողեց Հայաստանը և դիմեց Երուսաղեմ։ Այնտեղ նա Աբրահամ կաթողիկոսի հաճությամբ ներումն ստացավ պատրիարքից այն բոլոր արյունների համար, որ նա թափել էր։ Կրոնական մոլեռանդությունը վերջապես տիրում է այդ քաջի սրտին, նա սկսում է ապաշխարել..․[1]
Դավթի գործակից մյուս քաջերի մասին լռում է պատմությունը. հայտնի չէ նրանք ուր գնացին, ինչ եղան։
Վերջ
- ↑ Ծիծաղելին այն է, որ հայր Չամիչը, որը սիրում է յուր պատմության մեջ շատ հայկական երևույթներ կաթոլիկության ստվերի մեջ ծածկել, այդ–մոլեռանդ մխիթարյանը խիստ ոգևորությամբ խոսելով տեր Ավետիքի վերջին վարմունքի մասին, նրան փոխանակ Երուսաղեմ, Հռոմ է ուղարկում պապից թողություն խնդրելու իր մեղքերի համար։