Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանք խորամանկ, հակառուաստանյան դիվանագիտության հետևանքով, Թուրքիան արյան մեջ էր խեղդում ազատագրության ձգտող ժողովուրդներին ու հայ ժողովրդին։ Ռուսաստանի դերը Րաֆֆին գնահատում է ըստ արժանվույն, հայտարարելով նրան «արյուն թափող» երկիր, որը կրոնական հակադրության շահը չունի, և գնում է փրկելու սուլթանի լծի տակ հեծող ժողովուրդներին։ Հզոր Ռուսաստանը հարստահարված ազգերի պաշտպան — այսպես է արտահայտվում Րաֆֆին «Դատարկ հույսերով ենք խաբվում» հոդվածում։

Այս Է Րաֆֆու դիրքը պատերազմին վերաբերող մի քանի հիմնական հարցերում։

Հրապարակախոսը հրահրում է հայ ժողովրդի զինված ապստամբության հարցը, սուրը ձեռքին ինքնությունը, պատիվը և հայրենիքը փրկելու խնդիրը։ Բայց հայերը ապստամբության պատրաստ չեն, իբր նրանց պակասում է «պատվի, ինքնասիրության և ազատության զգացումը»։

Հայրենասեր Րաֆֆին Հայաստանը և հարազատ ժողովուրդն ուզում Է տեսնել ազատ, անկախ և ինքնուրույն։ Նա ծաղկում է հետամնացությունն ու անշարժությունը, սակայն սխալ էր նրա ընդհանրացումը, երբ «մեռելություն» է տեսնում չորս կողմը։ Ճիշտ չէր Րաֆֆին և այն դեպքում, երբ մահմեդական անուն ունեցող ազգերին ամբողջությամբ հայտարարում է բարբարոս և վայրենի ազգեր, առանց շերտավորելու նրանց, վերլուծության ենթարկելու ազգի սոցիալական կազմը և տարբերություն տեսնելու տիրապետող ազգության տարբեր դասակարգերի միջև։ Նացիոնալիստական այս դիրքավորումը խանգարում է Րաֆֆուն խոր կերպով հետազոտել նաև հայ ժողովրդի ազատագրության ուղիների բարդ հարցը 19-րդ դարի 70-ական թվականներին։

Րաֆֆին, մյուս կողմից, սուր ծաղրի է ենթարկում «ոևոլյուսոն մը ընելու»։ Կ. Պոլսի տաքգլուխների երկչոտությունն ու փախուստը պայքարի ասպարեզից։ Նա զայրացած է պատրիարքի, կաթողիկոսի, էֆենդիների, արիստոկրատիայի, սարաֆների դեմ, որոնք լռում էին կամ գրում ու խոսում՝ երեսները դեպի Եվրոպան։ Այս պարագայում հույսը մնում է նորից հասարակ մարգը, և հրապարակախոսը ցանկանում է, որ ազատության զգացմունքը արմատից գա, ցածից վեր բարձրանա, որ շարժումը դեմոկրատական լայն բնույթ ստանա, բայց հենց դեմոկրատական լայն խավերն էին, որ ղեկավարություն ու կազմակերպություն չունեին։ Ասպարեզում գտնվող և ոչ մի կուսակցություն ազատության համար կոչված չէր։

Երբ դադարեց պատերազմը, հույսերն ի դերև եյան, Րաֆֆին կռվում է այն բանի համար, որ վերանորոգումները գեթ լրիվ և անխափան իրականանան, որ, եթե Հայաստանն անկախություն չստացավ, գոնե պահպանվի հայ ժողովուրդը, պահպանվի լեզուն, դպրոցը, որ գյուղացին արմատ ձգե բուն հայրենիքում սեփական հողի վրա, Ռուսաստանի և Թուրքիայի հայ հատվածները փոխադարձաբար ճանաչեն միմյանց և պատրաստ լինեն այն օրվան, երբ հարմար առիթը կգա — արևելյան խնդրի լուծման առիթը — որպեսզի «դժբախտ Հայաստանը — այդ Եվրոպայի և Ասիայի պատմական կամուրջը — ազգերի անցուդարձի ներքո «չտրորվի ու չոչնչանա»։