Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերոհիշյալ թվանշաններից երևում է[1], որ հայոց ազգաբնակության մեծ մասը կենտրոնացած է Սպահան քաղաքում և նրա գյուղորայքում։ Թե որտեղից և որպես զետեղվեցան այնտեղ հայերը, այդ հայտնի է պատմությունից, մենք թողնում ենք անցյալը, հարկավոր ենք համարում նրանց արդի վիճակից ասել մի քանի խոսք։ Նոր-Ջուղան (մի արվարձան է Սպահանա մոտ) յուր բազմամարդության ժամանակ ունեցել է 20 եկեղեցի, բայց այնուհետև, երբ ժողովրդի մեծ մասը գաղթեցին դեպի Հնդկաստան, կանգուն մնացած են 7 եկեղեցի միայն։ Երկու վանքեր տակավին չեն զրկված իրանց միաբանությունից։ Ս. Կատարինեի վանքը կուսանոց է, ունի մինչև 20 միանձնուհիք։ Ամենափրկիչի վանքում գտնվում է տեղային առաջնորդարանը։

Նոր-Ջուղան ունե երեք դպրոց. ա) Հայկյան-Հայրենասիրական, հաստատված 1843 ամի բարերարությամբ պ. պ. Հարություն Աբգարյանի և Հովհանջան Էլիազյանի, որք բնակվում են Հնդկաստանի, Կալկաթա քաղաքում. այս դպրոցի մեջ նույն պարոնների օժանդակությամբ ուսանում են 70 աշակերտներ. բ) Ամենափրկիչյան դպրոց. բացված 1852 ամի բարերարությամբ երկու քույրերի` տիկ. Մարիամ Հարությունյան և օրիորդ Թագուհի Մանուկյան, որոնք բնակվում են Հնդկաստանի Բատավիայում։ Այս դպրոցը ունե 40 աշակերտներ և կառավարվում է նույն տիկինների օժանդակությամբ. գ) Սուրբ Մինասա դպրոց, որի հիմնադիրն է պ. Մարգար Սուքիասյան, բնակվում է Հնդկաստանի Ջավա կղզու Ջափարա քաղաքում. աշակերտաց թիվը 80 է։ Բացի հիշյալ արական դպրոցներից, Ս. Կատարինի վանքի կուսանոցն ուներ յուր մեջ մի օրիորդական վարժարան, որ հիմնված է բարերարությամբ պ. Մանուկ Հորդանանյանի, որը բնակվում է Բատավիայի մեջ։

Բայց այժմյան վիճակավոր առաջնորդի` հայր Գրիգորիս եպիսկոպոսի օրերով Սպահանա վերոհիշյալ երեք արական դպրոցները բոլորովին ուրիշ կերպարանք ստացան։ Նորին սրբազնությունը հայոց դպրոցները հանձնում է մստեր Բրուս անունով անգլիացու տեսչությանը, որպեսզի եվրոպական մանկավարժության կանոններին համեմատ նրանց ուղղություն տա։ Այդ իհարկե, մի

  1. Վերոհիշյայ թվանշանները դուրս են բերված Թադեոս եպիսկոպոսի՝ մի ժամանակ Սպահանա առաջնորդի, 1856—1857 թվի վիճակագրությունից։ Բայց 1871 — 1872 թվի սովը այնպիսի մեծ հարված տվեց տեղային հայերին, որ այժմ նոցա թիվը պետք է պակասած լինխ