Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բուրժուական բոլոք այն մտածողներից, որոնց նա դիմում է և որոնց տեսություններն ակներևորեն հակասում էին իրեն հայտնի կենդանի իրականությանը։ Բայց նա պնդում է, որ եթե անհատն ու ժողովուրդն ուզում են ապրել և բարգավաճել, նրանք պետք է ճանաչեն իրենց գոյության պայմանները, գիտակցեն այդ պայմանները և փոփոխված պայմանների համեմատ մշակեն իրենց վարքագիծը։ Անբարոյականությունն անհատի ու ազգերի վարքագծի մեջ բացառվում է։ Հարկավոր չէ նմանվել, օրինակ, անգլիացուն, որը ամբողջ երկրագնդի վրա հայտնվում է որպես մի հմուտ խաբեբա»։ Րաֆֆու վերջին եզրակացությունն այս է.— ով ժամանակի հետ չի ընթանում, նրան կտիրե անշարժությունը, և այստեղ է հասնում ազգերի մահը»։

Իր հրապարակախոսության կենտրոնում Րաֆֆին միշտ էլ նկատի է ունեցել մարդուն, նրա կեցության պայմանները, հոգևոր աշխարհի, կրթության ու դաստիարակության հարցերը։ Առաջիններից մեկը, նա մեզանում ծավալուն աշխատություն է հրատարակում հայ կնոջ ու հայ երիտասարդի վերաբերյալ անհանգիստ ու մտահոգված նրանց վիճակով ու ապագայով։ Երիտասարդ կինը և տղամարդը գյուղում ու քաղաքում, գավառներում ու կենտրոններում, հայության տարբեր հատվածներում, հայ հասարակության սոցիալական տարբեր խավերում— այսպիսի ասպեկտով է նայում հետազոտող Րաֆֆին իր առարկային։

Բարձր գնահատելով կնոջ նշանակությունը հասարակության ու քաղաքակրթության զարգացման մեջ, հայ իրականության պայմաններում, Րաֆֆին ցավոք սրտի գործ ուներ գյուղում ծայրահեղ հետամնացության, իսկ քաղաքում՝ բուրժուական կենցաղի քայքայիչ ազդեցության հետ։ Գյուղում կնոջը հետապնդում է դարերի անցյալ ունեցող նահապետականությունը՝ հաճախ ողբերգական ելքով՝ գեղջկուհու համար։ Ողբերգական փաստեր Րաֆֆին շատ է պատմում։

Րաֆֆին նկատել է տալիս կնոջ կացության մեջ էական տարբերիչ գիծը։ Գեղջկուհին աշխատասեր է, աշխատանքը նրա հույսն է նաև ամուսնու մահվանից հետո, քաղաքացուհին՝ վաճառականի կինը, խորթ է աշխատանքին, այլասերված է հոգով, որովհետև պճնանքի ու մոդաների զոհ է գնացել։ Մեկին մաշում է աղքատությունն ու չքավորություը , մյուսին խելացնոր է անում ոսկին։ Հիվանդությունը սկսվել է գլխից»,— այսինքն՝ բուրժուական դասակարգի կնոջից։ Ծառի արմատը՝ կինը ժողովրդի ստոր դասի մեջ ցույց է տալիս կենդանությու», նա թեև ռամիկ է, տգետ է, նախապաշարմունքներով լի է, բայց ավելի աշխատասեր է, ավելի գործունյա է, և պահպանել է իր բարոյական մաքրությունը։ Դա ծառի արմատն է։ Րաֆֆու երազն է — հայ կնոջը տեսնել որպես հասարակական գործիչ, որպես ազդող տարր, որպես քաղաքակրթության ղեկավար։

Նույն եղանակով Րաֆֆին հետազոտում է հայ երիտասարդին, սկսելով գյուղից և բարձրանալով քաղաք, վերցնելով նրա օրինակը ամեն մի դասակարգի մեջ առանձնապես։ Հրապարակախոսը ճիշտ դիտողություններ է անում գյուղի երիտասարդի կյանքի, կենցաղի և աշխատանքի մասին։ Տարբերվում է նրա վիճակը գեղջկուհու վիճակից, թեև ընդհանուր գծերով նա նույն միջավայրի ծնունդ է։ Րաֆֆին քարը