Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարսկաստանից արտասահման վաճառահանված գլխավոր մթերը հետևյալներն են։ - Հում բերքեր, աբրշում (մետաքս) ստացվում է Ռաշտից, Գիլանից և Մազանդարանից, կազմում է Պարսկաստանի գլխավոր հարստությունը և արտահանվում է մեծ մասամբ դեպի Ֆրանսիա։ Բամբակ, նույնպես Մազանդարանից, Քաշանից և Ատրպատականի զանազան մասերից։ Բուրդ և ոչխարի ու տավարի, գոմեշի կաշիներ, և մազոտ գազանների մորթիք,— ստացվում են ամեն տեղ, գլխավորապես խաշնարած ցեղերի մեջ, որպես են քուրդերը, շազազիները, դիլաքները և այլք, որոնք բնակվում են Տաճկաստանի սահմանակից եբկրներում և Կասպից ծովի հարավային ափերի մոտ գտնված գավառներում։

Չոր մրգեղենի ամենաազնիվ տեսակները նույնպես ընդարձակ վաճառականության նյութ են կազմում, որոնք տարվում են Աստրախանից մեծ քանակությամբ դեպի Նիժնի։ Խաղողի տեսակներից քիշմիշ, սաբղա, որոնք գլխավորապես բերքերն են Ուրմիո, Մարաղայի և Ուրմիո լճակը շրջապատող երկրների։ Նշենու բոլոր տեսակները, որպես են փուստա, բադամ, փաշղ-բադամ և հասարակ նուշ։ Դոցա հետ պետք է հաշվել և չորացած դեղձ, ծիրանի, շլորի և կեռասի չիրերը, որոնք պտղաբերվում են Ատրպատականի ամեն գավառներում։

Շիրազը և Հաշանը տալիս են մեծ քանակությամբ թամբաքու, որ տարվում է Տաճկաստան, և օսմանի երկրի բոլոր սրճարանների նարգիլեների ծխախոտը այդ երկրի բերքիցն է ստացվում։

Խինա (հինա) արևելքում մազեր և ձեռքեր ներկելու փոխինդ—ստացվում է կենտրոնական Պարսկրսստանից և բավական վաճառահանվում է։ Իսկ թիրյաքը հազիվ է բավականանում օրենքով ոգելից ըմպելիքներից զրկված պարսիկներին այդ թույնով գրգռել իրենց ուղեղը։

Գիլանի անտառները տալիս են փայտի զանազան տեսակներ, որպես են շիմշատ, ընկուզենի, որ հասնում է հսկայական մեծության։ Այդ անտառներում պտղաբերվում են լիմոնի, նարինջի և ապելսինի ամեն տեսակները և ձիթենի։

Քանի տարի առաջ ռուսաստանցի Կոկոռովները այնտեղ հիմնեցին ձիթենուց յուղ դուրս բերելու մի գործարան, բայց մի քանի տարուց հետո թողեցին նրան մեզ անհայտ պատճառներով։

Պարսկաստանի արվեստագործածության ավելի կատարելագործված իրերը խալիները և շալերն են։ Խորասանը և Ֆալահանը տալիս են խալիների ամենալավ տեսակները, վերջինի գործը թեև