Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք չենք կարող աստծո գանձանակը վատնել» — պատասխանում են աբեղաները։

Ինձ պատահեց աբեղաների մեկից հարցնել, թե դուք ինչո՞ւ խլեցիք գյուղացիների կալվածները։ Նա խիստ մարդասիրական կերպով պատասխանեց։ — «Մենք ինքներս մշակելով այդ հողերը, աշխատում ենք գյուղացիներին երկրագործության կատարելագործված օրինակներ ցույց տալ»։ Լավ միտք է, եթե այդպես լիներ։ Բայց կղերը այստեղ մշակում է յուր հողերը թշվառ գյուղացիների քրտինքով, որոնք առաջ նույն հողերի տերերն էին. կղերը այս դեպքում մի հարստահարող կալվածատեր է և ավելի ոչինչ։

Եվ շատ բնական է, որ այսպես լիներ. այժմ հռոմեական միաբանություններն, որոնք դեպի արևելք եկած են, որպես քարոզիչներ, Եվրոպայից ավելի նպաստ չեն ստանում, նորանք ստիպված են այդպիսի խարդախ միջոցների դիմել, որովհետև մեջտեղում հացի խնդիր կա[1]։

Հռոմեական աբեղաներն այստեղ խառնվում են յուրյանց ժողովրդի և դատաստանական գործերին, նրանք ժողովրդի կողմից ուղղակի հարաբերություն ունեն դիվանի հետ։ Օրինակ, երբ որ գյուղացին դիվանին պետք է հարկ վճարե, բայց փող չունի, հարկը աբեղաներն են տալիս և գյուղացիներից պարտամուրհակ առնում: Նորանք գործում են և ուրիշ առաքինական գործեր, օրինակ, երբ որ մի կնոջ ամուսինը գնացել է օտար աշխարհ բախտ որոնելու (տղամարդիկ մեծ մասամբ պանդխտության մեջ են ապրում), և կինը երկար ժամանակ ամուսնից ծախսելու արծաթ չէ ստանում, կղերը նրան փող է տալիս, իհարկե տոկոսով և ամուսնից փող եկած ժամանակ ետ է ստանում։ Երևակայեցեք մի կնոջ վիճակ, որ հանձնած կլինի կաթոլիկ աբեղայի հոգաբարձությանը...

Ես ասացի, թե աբեղաները խառնվում են գյուղացոց և դատաստանական գործերում, որպեսզի ճիշտ գաղափար տամ, թե որպիսի իրավաբանական ճշմարտություններով են վճռվում նոցա մեջ վեճերը, ես կհիշեմ մի դատ։ Երկու կաթոլիկներ կռվում են միմյանց հետ և սաստիկ ծեծվում են։ Կռիվը ծագում է նորանից, որ

  1. 1 Հոդվածս վերջացնելու վերա էի, երբ հաստատ աղբյուրներից լուր ստացա, որ Խոսրովիայի կաթոլիկ միաբանությունը գնել է նույն գյուղից ոչ այնքան հեռու մի ամբողջ գյուղ Գուլիզան անունով: Ես զարմանում եմ. պարսից կառավարությունը, որ արգելված է օտար պետությունից հպատակներին Պարսկաստանում կալվածատեր լինել, ի՞նչպես է թույլ տալիս հռոմեական լազարիստ աբեղաներին գյուղեր և ագարակներ գնել...