Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր ուսման ամբողջ շրջանը «Սաղմոսից» և «Ավետարանից» այն կողմ չի անցնում .......

Ի՞նչ էր այս բոլոր անկարգությանց պատճառը։

— Այն, որ դպրոցը գտնվում էր եկեղեցական անմիջական իշխանության ներքո և նա «եկեղեցականացրած» էր...

Բայց Սաթունյանը այս նպատակով չէր շինած դպրոցը, նա չդրոշմեց դպրոցի վերա «հոգևոր» անունը. նորա դպրոցը ճիշտ ժողովրդական էր. նա շինված էր ժողովրդի փողով և ժողովրդի համար և Սաթունյանն ինքը ժողովրդական մարդ էր. նա ոչինչ առիթ չուներ յուր դպրոցը կնքել «հոգևոր» անունով.....

Պարսկաստանում թե՛ աշխարհականը և թե՛ հոգևորականը կարող են մինչև անգամ համալսարան հիմնել առանց ոչ ոքից հարցնելու, մեր բարեսիրտ կառավարությունը այսպիսի բաների մեջ մտնել չի սիրում։

Այո՛, դպրոցը բոլորովին ժողովրդական էր, բայց նորան եկեղեցականացրին, և եկեղեցականացնելով մեռցրին....

Ժողովուրդն այս հասկացավ, բայց հասկացավ խիստ ուշ.... Նա ազատեց առաջնորդի ձեռքից դպրոցի միայն կմախքը... նորան պետք էր նորից շունչ և հոգի տալ,— և այդ վերջինը կարոտ էր դրամի:

Ժողովուրդը, թեև աղքատ, բայց եռանդուն դեպի հասարակաց բարին, սկսեց յուրաքանչյուրի կարողությանը համեմատ հավաքել մի օժանդակություն, դպրոցի նյութական վիճակը բարվոքելու համար[1]։ Բարերար անձանց նվերներն հասան մինչև մի նշանավոր գումարի, որի տոկոսով դպրոցը կարողացավ ունենալ առաջվա տիրացու վարժապետների տեղ մի տեսուչ և յոթն վարժապետներ: Դպրոցի պահանջների մեջ մտան երկրի պահանջներին համեմատ բացի հայերենից, ֆրանսերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուները, և գիտությունից զանազան առարկաներ։ Դպրոցն ունեցավ 5 դասատուն, և բավականին բարեկարգ ձևի մեջ մտավ։ Նորա կառավարությունը հանձնվեցավ ժողովրդից ընտրված հոգաբարձության, որո եռանդուն գործունեությունը առաջին տարվա ընթացքում ցույց

  1. 1 Այս վերանորոգությունը եղավ 1874 թվին Ատրպատականի այժմյան վիճակավորի` Անդրեաս եպիսկոպոսի առաջնորդության առաջին տարվա մեջ: Պետք է հրապարակավ շնորհակալություն հայտնել նորին սրբազնությանը, որ նա ոչ միայն չընդդիմացավ ժողովրդի կամքին, այլ ժամանակի պահանջների հետ հաշտվելով, յուր կողմից ևս բավական օգնեց ժողովրդին դպրոցի գրությունը բարվոքելու համար և քաջալերեց նոցա եռանդը: