Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ և յուր հեռանալու ժամանակ հայտնեց յուր կատարյալ համակրությունը, թե ինքը շատ ուրախ է տեսնելով, որ հայերը կրթության համար այդչափ հոգս են տանում, քանի որ պարսիկները բոլորովին անփույթ են այդ մասին։

* *

*

Այս բոլորից հետո ծագում է մի խնդիր, թե արդյոք Դավրեժի ազգային դպրոցը պիտի կարողանա այս ընթացքը շարունակեր թե ո՛չ:

Ցավելով պետք է պատասխանել, թե` ո՛չ, չպիտի կարողանա շարունակել։ Որպես հիշեցինք դպրոցը կառավարվում է գլխավորապես այն գումարի տոկոսով, որ վերջին անգամ բարերար անձին քներից հավաքվեցավ որպես դրամագլուխ։ Այս դրամագլուխը կազմվելուց հետո երկու տարվա հաշիվները ցույց տվին, որ դպրոցի մուտքը չի ծածկում նորա ելքը, այսինքն` յուրաքանչյուր տարի ծախսերի մեջ բավականին բաց է մնում և այս բացը ծածկվում է դրաամգլխից պակասեցնելով։ Մուտքի և ելքի մի այսպիսի զգալի անհավասարակշռությունն առիթ է տալիս այժմեն մտածել, որ յուրաքանչյուր տարի դրամագլխից անդադար պակասելով, վերջապես կսպառվի նա և դպրոցը փակվելու վիճակի կենթարկվի։ Դա շատ ցավալի կորուստ կլիներ, քանի որ մտածում ենք, թե այս դպրոցը բարձր նշանակություն ունի ոչ միայն Ատրպատականի նահանգի համար, այլև ամբողջ Պարսկաստանի համար։

Ի՞նչ պետք է արած։

Զանազան մտածողներ, զանազան միջոցներ են առաջարկում: Ոմանք ասում են Պարսկաստանի հայոց վիճակը կարեկցական է դիմենք ուրիշ երկրներ ում հարուստ բարերարների օգնությանը, գուցե նորանք օգնեն մեզ։ Լա՜վ երազ է, եթե բարին կատարի...[1]: Ոմանք ասում են` կրկին ժողովրդից օժանդակություն հավաքենք։ —

  1. 1 Շատ անմխիթար մի երևույթ է` տեսնել, որ հայոց հարուստները բոլորովին անզգա են դեպի հասարակաց գործը: Դավրեժի ազգային դպրոցի մասին շատ գրվեցավ լրագրներում, մանավանդ «Մեղուի» և «Մշակի» մեջ։ Բայց մինչև այսօր չգտնվեցավ մի անձն, որ հեռու տեղից մի մասնավոր բան նվիրած լիներ այս դպրոցին: Չենք ասում մեծ գումարներ, այլ մինչև անգամ փոքր բաներ, որպիսի են թուղթ, գրիչ, գրքեր, պատկերներ, նկատողական ուսման համար և այլ ուսումնական պարագայք: Որովհետև դպրոցը ոչինչ վճար չի ստանում աշակերտներից և մինչև անգամ թուղթը, գրիչը և գրքերը ձրի է տալիս նորանց: