Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դռան ճակատից այն պարսկերեն հսկա արձանագրությունը, որ ասում է, թե Նաիբուլ-Սալթանան չէ ընծայել Դարաշամբ գյուղը Էջմիածնին, այլ ընծայել է նա ս. Նախավկայի վանքին, այն վանքին, որ այսօր Պարսկաստանի հողի վերա է գտնվում, ընծայել է այն վանքի ժողովրդին, որ այսօր Պարսկաստանի նպատակներն են[1]։

Մեր կարծիքով, Դավրեժի ազգային հոգաբարձությունն ամենևին պատճառ չուներ խնդրել Էջմիածնից, որ յուրյան, այսինքն` Պարսկաստանի ժողովրդին պատկանած մի կալվածքի արդյունքից 100 ռուբլի ողորմություն շնորհեր, քանի որ ինքը հոգաբարձությունը կարող էր բոլորովին դադարեցնել ամբողջ արդյունքի Էջմիածին մտնելը։ Եվ եթե օգուտ քաղելով ժողովրդի կուրությունից մինչև այսօր հափշտակվել է արդյունքը, — մենք այդ կոչում ենք կղերական հարստահարություն, ավելի ոչինչ...

Դառնանք այժմ 2-րդ խնդրին։

Դավրեժու ազգ. հոգաբարձությունը խնդրում է Դոխորղանու այգիի արդյունքը սեփականել Դավրեժի ազգ. դպրոցին։ Մանկունին այդ ևս համարում է Էջմիածնա կալվածք, բայց ապացույցներն հայտնի չեն։

Մենք դարձյալ ստիպված ենք ասել մի նոր պատմություն հայերի Պարսկաստանից գաղթականության մասին։ Հայերի գաղթականությունը Պարսկաստանից այնքան հանկարծակի եղավ, որ նրանք ամենևին չունեցան հնարավորություն վաճառելու յուրյանց կալվածքները, այլ թողեցին մնացող ազգականներին, և եթե դոքա չկային, ընծայեցին տեղային որևիցե եկեղեցուն։ Այսպիսի նվերներից մեկն է Դոխորղանու այգին, որ այսօր Էջմիածնա կալվածք է դարձել…

3-րդ խնդիրն ավելի հետաքրքրական է։

Դավրեժու ազգ. հոգաբարձությունը խնդրում է, որ Դավրեժ քաղաքի եկեղեցիների մեջ Մայր աթոռի անունով հավաքված գանձանակադրամը հատկացվի տեղային ազգ. ուսումնարանին։ Բայց Մանկունին ուրանում է, թե «Դավրիժեն և վիճակեն նյութական ոչինչ օգուտ չկա և չսպասվիր ևս ստանալ»։ Ուրեմն Էջմիածինը ի՞նչ կարող է տալ, քանի որ ինքը ոչինչ չէ ստանում։

  1. 1 Մենք յուր ժամանակին կհրատարակենք հիշյալ արձանագրության ճիշտ օրինակր, նույնպես և Նաիբուլ-Սալթանալի շնորհած արքունական ֆերման, ցույց տալու համար, թե մինչև ո՞ր աստիճան էջմիածինը բռնաբարել գիտե իրավունքը և արդարությունը