Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ էր մնում այնուհետև անել հասարակությանը, նա Էջմիածնա դեմ դատ բացելու և յուր իրավունքները պահանջելու ընդունակություն չունի. նրան մնում էր ասել մի բան, թե «մենք այսուհետև Էջմիածնա հետ գործ չունենք, մենք կտրում ենք մեր բոլոր կապերը Մայր աթոռի հետ, մենք կհիմնենք Պարսկաստանում մի առանձին հոգևոր կառավարություն, որպես ունի Տաճկաստանը յուր պատրիարքներով և կաթողիկոսներով և էջմիածինը այնուհետև չէ կարող տանել մեր վանքերի արդյունքը...»

Եվ այսպես էլ անելու միտք ունի նա։

Այժմ մենք առաջարկում ենք մեր ընթերցողին, որքան էլ զզվելի լիներ «Արարատ» ամսագիրը, առնել մարտ ամսի համարը և կարդալ եր. 82 «Կղերականություն» վերնագրով հոդվածը։ Պ. Հայկորդին, կամենալով ցրել կղերականությունը, միևնույն ժամանակ ինքն չէ զգում, որ յուր գրվածքից փչում է կաթոլիկ-կղերականության խիստ թթված հոտը... Նորա հոդվածի մեջ աչքի են զարկում հետևյալ խոսքերը. «Հայոց ընդհանուր հայրապետությունը, — որո Մայր աթոռը միշտ (՞՞) համարված է Ս. Էջմիածինը, — դարավոր ժամանակներե հետե ամեն տերություններե, որոց ձեռքին տակ գտնված են տիրասեր-հայկազունք, ճանաչված է այն ազգին ներկայացուցիչը թե՛ կրոնական և թե՛ քաղաքական նկատմամբ, ուստի և Ս. Էջմիածնա Ծայրագույն պատրիարքությունը` ամենայն հայոց կաթողիկոսությունը այդ յուր պաշտոնը ջանացած է հավետ կանոնավոր ու ազգօգուտ կերպով կատարել»։

Թողնենք անցյալը, թողնենք պատմությունը, երբ Էջմիածնա կաթողիկոսներն պարսիկ իշխաններից կաշառքով էին հափշտակում Մայր աթոռի գահակալությունը, և պատրաստի փող չունենալով պարտամուրհակներ էին տալիս, և ժամանակին չկարողանալով վճարել, Մայր աթոռի սրբությունքը վաճառվում էին… Թողնենք կեղտոտ անցյալը…

Այժմ ի՞նչ «կանոնավորություն» և ի՞նչ «ազգօգուտ» ջանադրություն ես գտնում, ընթերցող, Էջմիածնա վարմունքի մեջ դեպի Պարսկաստանի թշվառ ժողովուրդը։ Բողոքական և կաթոլիկ քահանաներն հեռու երկիրներից գալիս են, Պարսկաստանում յուրյանց արծաթը և կյանքը սպառում են, հայերին որսալու համար դպրոցներ են հիմնում։ Բայց Էջմիածինը ամբողջ Ատրպատականի մեջ գտնված իսկ հայ դպրոցի արդյունքը տանում է... նորանից խնդրում են նորա մի փոքր մասը գոնյա շնորհել յուրյանց որպես ողորմություն. այն ևս Մանկունու բերանով մերժվում է… Ահա՛, այսպես