Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կվեր առնենք միայն Ղարադաղի Քեյվանի կոչված գավառի 6 հայաբնակ գյուղորայքը։ Երևակայեցեք, ի՞նչ կլինի մի հայ գյուղացու վիճակը, երբ նա 25 թուման տերությունից նշանակված հարկի փոխարեն վճարել է 700 թուման, դեռևս չէ ազատվում հարկահաններից (Սըղըն գյուղ)։ Եվ մնացյալ գյուղորայքն 280 թումանի փոխարեն վճարել են 1500 թուման, տակավին պահանջում են նրանցից։

Ինչո՞ւ են տալիս, գուցե կհարցնե ընթերցողը։

Գյուղացին իր հաճությամբ չէ տալիս, այլ նրանից առնում են սարսափելի բռնություններ գործ դնելով, բռնություններ, որ ոչ մի բարբարոսի մտքից անգամ անցած չէ։ Հիշյալ գավառի կառավարիչները` Բաղր-խանը և Մահմուդ-խանը, իրանց հանձնված թշվառ հայերը անողորմ կերպով կողոպտելեն հետո, դարձյալ նորանոր հարկեր են պահանջում։ Գյուղացիք այլևս վճարելու կարողություն չունեն, բայց խանը ուշադրություն չէ դարձնում նրանց արտասուքին ու լացին, սկսում է ավելի գազանական միջոցներ գործ դնել, որ ինկվիզիցիան երբեք գործ չէ դրած յուր զոհերի վերա։ Մենք կհիշենք միայն մեկը, թող մնացածի մասին գաղափար ստանա ինքը ընթերցողը։

Բաղր-խանը գյուղացիների բոլոր այն իրեղենները, որոնք որևիցե արժեք ունեին, կողոպտելեն հետո, բռնել է տալիս գյուղի ծերունիներին, զանազան տեսակ չարչարանքներով սկսում է զուտ փող պահանջել։ Օրինակ 70 — 80 տարեկան ծերերի ամորձիքից ծանր քարեր քարշ տալով, ծեծի և խարազանի զորությամբ ստիպեցնում է նրանց վազ տալ… Տեսեք, ամբողջ մարդկային պատմությունը չունի յուր էջերում չարչարանքի մի այսպիսի սատանայական օրինակ... Երևակայեցեք, թե մինչև ո՞ր աստիճան զարգացած է պարսից մեջ տանջելու արհեստը...

Գյուղացիներից ոմանք հազիվ կարողանում են փախչել և գալ Դավրեժ, և Ատրպատականի առաջնորդի միջնորդությամբ յուրյանց բողոքը հայտնելով բարձր կառավարությանը, այո՛, նրանց վերա գործ դրված զարհուրելի բարբարոսությունները գրավում են կառավարության ուշադրությունը։ Նորին վսեմության` Ատրպատականի կառավարչի` Սահաբ-դիվանի հրամանով Բաղր-խանը Ղարադաղից բերվում է Դավրեժ։ Գյուղացիների բողոքին խոստանում են լիակատար բավականություն տալ. Բաղր-խանին պատժել, անիրավաբար հափշտակած փողերն ետ առնել և այլն։ Իսկ այդ բոլոր խոստմունքներն իզուր են անցնում, որովհետև Բաղր-խանը