Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմնվեին և Կովկասի մեջ տեղացի բնիկներից, որոնց արտադրությունքը ազատ լինելով մաքսից և ճանապարհի ծախսերից, կարող էին իրանց օգտակար և ժողովրդի ստորին դասի համար ևս գոհացուցիչ և մերձենալի լինել. այդպիսի մի հաստատություն պակաս օգտավետ ևս չէր լինի այն դասի համար, որ աշխատանքի ուրիշ միջոց չունենալով, ստիպվում է անամոթաբար փողոցներում մուրալ: Այդ առթիվ «Մշակը» ևս կրկնած է իր ժամանակին:

Վերջացնելով մեր այս հոդվածը չենք կարող լուռ մնալ մի քանի շամախեցի և այլ երկրացի հայ վաճառականների այս տարվա Նիժնի-Նովգորոդի տոնավաճառում բռնած ապօրինի ընթացքի մասին, որոնք ռուս վաճառականներից ապրանք առնելով խոստանում են մի քանի օրվա միջոցում իրանց հաշիվները կարգադրել, սակայն մինչև հաշիվները տեսնելը, իրանք անհայտանում են, ո՞վ գիտե սատանայի որ բույնը, ռուսներին ցույց տալով, թե որքան հայերը ճարպիկ են խաբեբայության, անամոթության և այլ այդպիսի նախանձելի ածականներին հարմար հատկությունների մեջ։ Չմոռանանք ասել, որ այդպիսի ազգապարծանք վաճառականները վաղօրոք կարգադրած լինելով իրանց մտադրությունը, բոլոր իրանց ունեցած ստացվածքները դարձնում են իրանց կնոջ, եղբոր և ուրիշ ազգականների անվան։

«ՏԵՂԵԿԱԳԻՐՔ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՀԱՐՍՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»[1]

Կ. Պոլիս 1876 թ.

(Պաշտոնական հրատարակությունք ազգային պատրիարքարանի)

Անցյալ տարվա վերջին ամիսներում Կ. Պոլսում հրատարակվեցավ հիշյալ վերնագրով մի գրքույկ, որ բովանդակում է յուր մեջ ասիական Տաճկաստանի հայ ազգաբնակության վերաբերությամբ

  1. 1 Այս հոդվածը դեռևս 1877 ամի 10-ին հունվարի ուղարկել էինք «Փորձի» մեծ. խմբագրին, բայց նա իրան միայն հասկանալի պատճառներով թողել էր անտիպ։ Մենք ստիպվեցանք ետ ստանալ։ Այժմ, թեև փոքր-ինչ հնացած, հրատարակում ենք ցույց տայու համար Տաճկաստանի հայոց թշվառ դրությունը մի կողմից և «Փորձի» ուղղությունը նրանց դրության վերաբերյալ մյուս կողմից,