Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

11) Կապալառուները, երբեմն եզների լուծերի վրա հաշվելով, տասանորդի անունով ապօրեն և ավելորդ ցորյան են առնում գյուղացիներից։

12) Բացի կապալառուների հիշյալ հարստահարություններից, գավառացի հայերին բռնաբարում են վճարել մշակությունների համար շահնալըգ և օլչեք-հագգը կոչված արգելյալ տուրքերը[1]:

13) Զինվորական տուրքից` մեռնողների, գաղթողների և փախստականների մասը հարկադրում են մնացողներին վճարել[2]։

14) կալվածական և քաղաքական տուրքերի անդադար բաշխման պատճառով մահմեդականների բեռը հայերն են կրում։

15) Տուրքերի վճարման պատճառով` տնային անհրաժեշտ կահ-կարասին,— երկրագործական պարագայքը և մինչև անգամ

  1. 1 Գյուղացի հայերի գլխավոր հարստահարիչները լինում են կապալառուները։ Որովհետև գավառական պաշտոնակալները մշակությանց բերքերի տասանորդի վճարը կապալով են տալիս ըստ մեծի մասին իրանց բարեկամներին կամ մերձավոր մեկին, և իրանք գաղտնի կերպով նրանց հետ ընկերանում են: Երբ որ բերքը ծախվում է, լավ գին ունի, կապալառուն տասանորդը ստանում է առավելությունով, իսկ երբ որ բերքը գին չունի, նա թանկ գնահատելով փողն է ստանում, որ ամենևին իրավունք չունի։ Բայց գյուղացին ստիպված է խոնարհվել կապալառուի բռնությանը, որովհետև եթե հակառակվի, կապալառուն նրա մշակության կալը երեսի վրա կթողնի, ձյունի և անձրևի տակ կփտեցնե, այն ժամանակ ավելի իրավունք կստանա տասանորդի կրկնակի արժեքը արծաթով առնելու, որովհետև բերքը փշացած է: Եվ տեղային կառավարությունը համբերում է կապալառուի բռնակալությանը, որովհետև ինքն նրա շահերին ընկեր է,— Իսկ օլչեք-հագգը նշանակում է չափելու վարձ, շահնալըգ նշանակում է արքունական։
  2. 2 Տաճկաստանում հայերը որովհետև զինվոր չեն տալիս, նրա փոխարեն վճարում են մի տուրք, որ կոչվում է բեդել (փոխարեն)։ Այս տուրքը որոշվել է ստանալ հետևյալ եղանակով.-180 արու անձանց վրա մի զինվոր հաշվելով, նրա փոխարեն պետք է ստացվի զուտ փող 5000 ղուրուշ (300 ռուբլի)։ Այս վճարին մասնակից լինելու բաշխումից դուրս պետք է մնան` 15 տարեկանից ցած և 75 տարեկանից վեր անձինք, նաև կղերականներն, աղքատ ու բոլորովին անկարող մարդիկը, և այն անձինքը, որ անհայտացած են։ Բայց տերության հարկահանները, հիշյալ բացառությունները ամենևին նկատի չառնելով և իրանց կամայականությունը միայն գործ դնելով, ժողովրդին տուժել են տալիս, որքան և կարողանում են։ Թողյալ այդ, մահմեդականը, որ զինվոր է տալիս, վայելում է այդ մասին ինչ-ինչ բացառիկ արտոնություններ և առանձնաշնորհություններ։ Բայց հայը, որ զինվորի փոխարեն արծաթ է վճարում, զուրկ է այն արտոնություններից, որ ունի զինվոր տվող մահմեդականը։ Եվ ի նկատի ունենայով այնքան բազմաթիվ գազթականները ասիական Տաճկաստանից, հասկանայի է, թե որքա՛ն կծանրանա մնացած ժողովրդի վրա զինվորական տուրքը, որովհետև դա ստացվում է ազգահամարի հաշվով։