Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ էնք տեսնում։

«Երկրորդ տեղեկագրքի» մեջ հարստահարությանց խնդիրների թիվը առավելություն է կազմում[1]։ Կնշանակե անիրավություններն հետզհետե սաստկացել են։ Հարստահարություններն ավելի բազմատեսակ են դառնում և իրանց քրեական բնավորությամբ ավելի սարսափելի են։ Երկու բան մնում են անփոփոխ, մինը` կառավարության գործ դրած թույլ միջոցները իրանց անբավարար հետևանքներով, մյուսը` հարստահարությանց կատարված տեղերը[2], որովհետև միշտ նույն անիրավությունները միևնույն կերպով կատարվել են միևնույն տեղերում։ Դա ինչի՞ց է:

Պատճառն շատ պարզ է։ Դրանով բացատրվում է այն հարցը, թե Տաճկաստանը 25 տարվա ընթացքում ո՛րքան է առաջ գնացել։— Այո՛, նա մե՜ծ առաջադիմություն է գործել ոչ-մահմեդական ազգերը նորանոր ձևերով կեղեքելու, կողոպտելու և անպատվելու մեջ... Եվ որպեսզի ընթերցողը համոզվի այս խոսքերի ճշմարտության մեջ, մենք կդնենք այստեղ պատրիարքարանի երկրորդ տեղեկագրի խնդիրներն, որոնք իրանց բովանդակությամբ ավելի մանրամասն և ավելի որոշ կերպով գրված են[3]։

Հարստահարություններ

1. Արզրումի կուսակալության ներքո գտնվող Երզնկա գավառի Ղուղուլջանի կայմագամ (նահանգապետ փաշայի փոխանորդ) Շահ-Հուսեյն բռնավորի հարստահարությանց դեմ, սկսյալ Խրիմյանի

  1. 1 «Առաջին տեղեկագիրքն» ունի 20 տարվա շրջան և պարունակում է յուր մեջ 19 խնդիրներ միայն, իսկ երկրորդ տեղեկագիրն ունի 5 տարվա շրջան և պարունակում է 38 խնդիրներ։ Բացի դրանից երկրորդ տեղեկագրի մեջ երևան են գալիս նոր տեսակ խնդիրներ, որոնք առաջինի մեջ չկան, այն է` 284 գյուղերի և վանքերի կալվածները մահմեդականներից հափշտակելու խնդիրներն։ Եվ չպետք է մոռանալ, որ երկրորդ տեղեկագիրն վերջին ժամանակների գործերն է բովանդակում։
  2. 2 Թե՛ առաջին և թե՛ «Երկրորդ տեղեկագրքի» մեջ հարստահարությունների կենտրոնը է Վանա ծովակի չորեք կողմում դրած գավառները, այսինքն Արզրումի և Տիգրանակերտի նահանգները, Մուշ, Բաղեշ, Վան, Դերջան, Քղի, Ղուչուլշան, Չարսանջակ, Սղերտ, Սասուն և այլ գավառները:
  3. 3 Կ. Պոլսի պատրիարքի վերջին անգամ մեծ եպարքոսին (սադրազամին) մատուցած խնդիրների կարգում, որոնցով նա տաճկահպատակ հայերի ցավերին դարմաններ էր աղերսում, նույն խնդիրների մեջ անցուցած էր նաև Շահ-Հուսեյն չարագործի անունը, կարծես, մի մասնավոր անձի հարստահարություններն նույն կարևորությունն ունեին, որպես, օրինակ, հայերի ընդհանուր կալվածական հարցը կամ անչափահաս երեխաներին կրոնափոխ անելու խնդիրը...