Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաստատել։ Բայց կայսերական իրադեյով (հրովարտակ) հաստատված այս որոշումը տեղական կառավարությունից անդործադրելի մնալով, Իսակ-բեկը և մյուս մահմեդական բռնակալները զանազան խարդախ միջոցներով դարձյալ մնում են Չարսանջակի գյուղորեից տեր։ Այս խնդրի մասին այնուհետև մի քանի թագրիրներ են գրվում, բոլորն մնում են ապարդյուն։

22. Սեբաստիո գավառի Յար-Հիսար գյուղի հայերին պատկանող մշակության դաշտերի և արտերի մեջ տեղային մյուդիրը (գավառապետ) չերքեզներ է բնակեցնում և հայ գյուղացիները զրկվում են իրանց հողերից։ Այդ մասին պատրիարքարանից մի քանի անգամ թագրիր է գրվում, բայց Դռան կողմից «բաթալ» է լինում, այսինքն` առանց հետևանքի է մնում։

23. Էսկիշեհերի մեջ մահմեդականները քրիստոնյաներին արգելում են նոր կալվածք գնելու, բնակություն հաստատելու և եկեղեցի շինելու։ Թագրիրներ գրված են, Բ. Դռնից մի քանի անգամ հրամաններ ուղարկված են քրիստոնյաներին նպաստելու նպատակով, բայց արդյունքն հայտնի չէ։ 24. Տիգրանակերտի նահանգում Սպահերա ավանի գյուղերը հարստահարող քուրդերի գլխավորներից մեկը` Աբդի բեկ անունով, մուդիրության պաշտոն վարելով, սկսում է ժողովուրդը ամեն կերպով կեղեքել։ Այս բռնակալը հափշտակում է հայերից նրանց արտերը, հողերը և անասունները, այլև Հուսպ գյուղի հայոց գերեզմանատունը գրավելով, միջի գտնված եկեղեցին քանդում է և յուր համար տուն է շինել տալիս։ Նմանապես մի քանի ուրիշ քուրդ բեգեր (անունները գրված են) Էրուն ավանի գյուղերը հարստահարում են։ Թագրիր գրված է, հրամանագիրը ուղարկված է, արդյունքը հայտնի չէ։ 25. Վանա Շատախ գավառում քուրդ բեգերն, որպես երկրի անիշխանության ժամանակ, սկսում են իրանց վաղեմի բարբարոսությունները գործ դնել։ Նրանք հայերին սոսկալի կերպով տանջում են, ստիպեցնելով, որ իրանց տուրք վճարեն, երկեղեցիները քանդում են, պղծություններ են գործում, մշակությունները այրում են և շատ նշանավոր հայեր սպանում են (անունները գրված են)։ Բացի դրանից Շատախու գավառի վեց գյուղերի (անունները գրված են) հայ բնակիչներին դուրս քշելով, քուրդերը իրանք են նրանց մեջ բնակում և նրանց հողերը ամբողջապես իրանց են սեփականացնում։ Թողյալ այդ, ուրիշ 12 գյուղերի արտերը հայերի ձեռքից խլում են քուրդերը։ Հայ ժողովուրդը բողոքելով տեղային կառավարության,