Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏՆԵՐ

Վերջին տասը տարվա ընթացքում դպրոցները մեզանում զարմանալի արագությամբ աճել սկսան. նորերը ավելցան, իսկ հները աշխատեցին փոքր ի շատե կանոնավոր կերպարանք ստանալ։ Եվ մինչև անգամ աղքատ գյուղացին իր որդիքը տիրացուների և տերտերների տներից հեռացրեց, և մտածեց իր եկեղեցուն կից փոքրիկ վարժարան ունենալ[1]:

Դա գեղեցիկ երևույթ էր. դա ժողովրդի մտավոր շարժողության նշան էր, որ աշխատում էր ժամանակի պահանջների համեմատ վարվել։

Բայց մյուս կողմից, աչքի է զարկում մի շատ տխուր երևույթ։

Երբ որ քննում ենք «Մշակի» և «Մեղուի» մեջ վերջին տարիներում տպված բազմաթիվ թղթակցությունները դպրոցների մասին, տեսնում ենք, որ ամեն տեղ, ամեն դպրոցներում, միևնույն անախորժ և վնասակար երևույթները կրկնվում են անդադար։ Ի՞նչ։ — Անհամաձայնություն դպրոցների հոգաբարձության և տեղային հոգևոր իշխանության ներկայացուցչի մեջ, անհամաձայնություն տեսչի և հոգաբարձության մեջ. անհամաձայնություն վարժապետների և տեսչի մեջ. անհամաձայնություն հոգաբարձուների և վարժապետների մեջ. — մի խոսքով դպրոցների չորս գործիչները, այսինքն` հոգևոր իշխանության ներկայացուցիչը, ժողովրդի կողմից ընտրված հոգաբարձությունը, տեսուչը և վարժապետները` անդադար կռվում են միմյանց հետ և առիթ են տալիս անվերջ խռովությունների, որոնք դպրոցի գավթից անցնում են ժողովրդի մեջ և հարուցանում են կուսակցությունների միմյանց դեմ հուզմունքը...

Դրանք շատ ցավալի երևույթներ են, որոնց մասին մեր լրագրությունը ավելի պարապվել է անցքերի նկարագրություններով, քան թե նրանց արտադրիչ պատճառների քննություններով։

Եվ հիշյալ խռովությունների ու անհամաձայնությունների մեջ

  1. 1 Իսկ այն դպրոցները, որոնք պահպանվում էին վանքերի հաշվով վանքերի մեջ, կամ նրանց մերձակա գյուղերում, փակվեցան ճեմարանի երնաքուց հետո: Պատճառը այսպես են մեկնում, թե վանքերի արդյունքը ս. էջմիածինը սկսեց տանել ճեմարանի համար և դպրոցները զրկվեցան իրանց գոյությունը պահպանեք ու մխոցներից։ Մի ճրագ վառեցին և շատերը հանգցրին... Թեև այն փոքրիկ տարրական դպրոցները ավելի մեծ նշանակություն ունեին աղքատ գյուղացիների համար, քան թե ճեմարանը։