Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմ, կոչելով նորան լրբություն, շռայլություն, անամոթություն, մի խոսքով, անբարոյական մոլություն։

«Կրթյալ երիտասարդությունը» իբրև գեղեցիկ սեռի բռնաբարված իրավունքների պաշտպան, հերքեր նոցա բողոքը, մի քանի փաստերով, թե դուք փտած մարդիկ եք, դուք կուրացել եք հնամոլության նախապաշարմունքներով, դուք մեղանչում եք հավասարության և ազատության սկզբի դեմ...

Կուսակցություններ կազմվեցան։ Ընտանեկան պատերազմը սկսվեցավ։ Այդ պատերազմը անխզելի կերպով շարունակվում է մինչև այսօր և գուցե ընդ երկար տևելու է ապագայում...

Բայց ո՞ր կողմին պետք է արդարության իրավունքը տալ։

Ո՛չ առաջինին և ո՛չ երկրորդին։

Երկուքն էլ ունեն յուրյանը սխալ կողմերը։

Արդարև, ծերունի պապայի, այդ գերդաստանի պատրիարքի, բարթուն աչքը անդադար հսկում է յուր ընտանիքի վերա։ Նա համարձակ մուտք չի տալիս սիրախնդիր երիտասարդին սողալ յուր գերդաստանի սրբարանում և կոկած, սերտած, օտարազգի բառերով քաղցրախոսել, սեթևեթել յուր օրիորդ թոռնիկին, յուր մանկահասակ հարսի հետ, և խելքից հանել նորանց։ Այդ պատճառով, երիտասարդը վշտանալով հեռանում է հայի գերդաստանից, նա այլևս չէ դառնում այնտեղ, որովհետև ծերունու հեքիաթները նորան դուր չէին գալիս, որովհետև նորա ընտանեկան շրջանի երևույթը համապատասխան չէր նորա նպատակներին, և ոչ գոհացուցիչ նորա կրքերին ու պահանջմունքներին...

Կրթյալ երիտասարդությունը պահանջում է հեռացնել, յուր կարծիքով, այդ ծերունի կերբերոսները. անհետացնել նոցա իշխանության բռնաբարությունը և կատարյալ ազատությունը ներս տանել հայ ընտանիքի մեջ։

Շատ լավ։

Մենք նպատակ չունեմք վիճել ազատության սկզբի դեմ։ Միայն կրկնում ենք, թե մենք արդեն տվինք փոքր ի շատե ազատություն մեր կնիկներին, բաց արինք նորա առաջև հարեմի փակված դուռը, և թույլ տվինք նորան հրապարակ ելանել իբրև մարդ, իբրև մարդկային անհատական իրավունքների բաժանորդ։

Բայց կինը ինչո՞վ արդյունավորեց այդ առանձնաշնորհությունը։

Նա հանդիպեցավ մեր կյանքի ասպարեզում, ոչ իբրև մարդը,— գործունյա, աշխատավոր և կարեկից յուր տղամարդի հոգսերին,