Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սովորությունների անթիվ տարբերություններ, որոնց հետազոտելը չափազանց դժվարին է։ Ընտանիքի նահապետական կազմակերպությունը քայքայված է։ Ոչինչ ավելի վնասակար չէ կարող լինել, քան թե այն, երբ հանկարծ քանդվում են դարերով հաստատված և կյանքի մեջ մտած սովորությունները, և առանց փոխարինվելու նոր և ավելի բարոյական հիմունքներով, նրանց տեղը դրվում է կատարյալ համարձակություն։ — Այդ կրիզիսի մեջն է գտնվում Թիֆլիսի հայ կնոջ վիճակը։ Ընտանիքի փակված շրջանից հանկարծ նրան բաց են թողնում դեպի լայն աշխարհ, առանց նախապես աշխարհի հետ վարվելու պետքերը նրան սովորեցնելու։ Խիստ հեշտ է լինում որսալ այն թռչուններին, որ երկար ժամանակ վանդակի մեջ էին պահվել...

Այդ կարճ, բայց ընդհանուր նկատողությունից հետո ես անցնում եմ դեպի արհեստավորի կինը։

Արհեստավորի կյանքի մեջ նկատվում է երկու տեսակ մրցություն. մեկը, նրա ասիական արհեստի մրցությունը եվրոպականի հետ, մյուսը, նահապետական կյանքի մեջ սնված նրա կնոջ մրցությունը նոր սովորությունների հետ։ Երկուսն էլ, որպես փտած հնոտիք, ընկնելու և անհետանալու վրա են. նորը տիրապետում է։

Արհեստավորներին, մանրավաճառներին, առևտրական գործակատարներին, մանր աստիճանավորներին, և զանազան ատենական տեղերի ստոր ծառայողներին կարելի է զետեղել մի դասակարգության ներքո և կոչել միջին դաս[1]: Կնոջ դրությունն ամենի մոտ, աննշան տարբերություններով, միևնույն է։ Բայց ես գլխավորապես ի նկատի ունեմ արհեստավորներին և մանրավաճառներին։ Բարքերի մաքրությունը վերաբերական է. կան մաքուրներ և կան անմաքուրներ. պետք է խոստովանել, որ վերջինների թիվը առավելություն է կազմում. և վատն այն է, որ հետզհետե աճելու վրա է։ Արհեստավորները և մանրավաճառները Թիֆլիսում, իրանց գավառացի համարվեստների նման սեփական տներ չունեն. այստեղ ըստ մեծի մասին բնակվում են վարձով. ամենաբախտավորը

  1. 1 Իսկապես մեր քաղաքներում ժողովրդական դասակարգերը դեռ չավ չեն կազմակերպված, որոշ ձև չեն ստացել։ Ստոր դաս, որի ներկայացուցիչներն են մշակները, և առհասարակ պրոլետարիատը, չունենք. ժողովրդի դասակարգությունը սկսվում է միջին դասից և վերջանում է կարողության տեր բուրժուայով, որի ներկայացուցիչներն են գլխավորապես հարուստ վաճառականները և մասնավորապես մեծ աստիճանավոր ծառայողները -դրանց պետք է կոչել բարձր դաս։ Արիստոկրատիա չկա: