Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է քաղաքակրթող տարր, եթե ոչ դրսի աշխարհի մեջ, գոնյա իր ներսի աշխարհում — ընտանիքի մեջ։

Կրկնում եմ, դպրոցը, միայն դպրոցը չէ կարող բարձրացնել ժողովրդի միջին դասի կնոջ նշանակությունը։ Ապրուստն այստեղ կապված է ծանր կենսական անհրաժեշտությունների հետ, որ պահանջում են կնոջ գործակցությունը։ Պետք է ընդունակ կացուցանել նրան գործելու, աշխատելու և իր ձեռքի վաստակով կերակրելու իր զավակները։ Ես հեռու եմ պահում ինձ այն ծայրահեղություններից, որ կինը բժիշկ լիներ, գրող լիներ, կամ դատավոր լիներ, այլ ավելի կցանկանայի, որ նա մի լավ խանութպան կամ լավ տանտիկին լիներ։ Ոչինչ այնպես ետ չէ պահում կնոջը կործանումից, որպես արդար և ջանասեր աշխատությունը։ Քանի որ մենք կնայենք կնոջը, որպես մի հեշտասիրության առարկայի վրա, այնքան կստորացնենք նրա բարձր նշանակությունը։ Կինը որպես բաժանում է իր ամուսնի սերը, այնպես էլ բաժանորդ պետք է լինի նրա աշխատությանը։ Մեղավորը տղամարդն է, որ նրան գործ չէ հանձնում։ Ո՞վ կարող է լինել այնքան հավատարիմ հաշվապահ կամ գործակատար մի մանրավաճառի խանութում, որպես իր կինը։ Լավ կինը մի մեծ երաշխավորություն է առևտրական ֆիրմայի համար. ոչ ոք նրա նման չէ կարող գրավել և գոհացնել հաճախորդներին. այսքանս բավական է, որ տղամարդիկ այնքան շատախոս և ժլատ չեն լինում, երբ մի բան գնում են կնոջից։ Ո՞վ կարող է այնպես լավ կառավարել մի կոշկակարի արհեստանոցը, որպես վարպետի կինը։ Ես ճանաչում եմ մի կոշկակարի կնոջ միայն, որ իր ամուսնի հետ ապրում էր խանութում։ Նա պատրաստում էր կոշիկների երեսները. կարի մեքենան բավական հեշտացրել էր նրա գործը։ Առևտուրն ընթանում էր արագ և արդյունավոր կերպով, և խաղաղ ու բախտավոր ապրում էր փոքրիկ ընտանիքը։ Մի՞թե կինը չէր կարող գործ գտնել իր դերձակ ամուսնի խանութում. կարն իսկապես կնոջ գործ է։ Ի՞նչ անե կինը, երբ նրան անգործ ձգում են տանը և թող են տալիս անձնատուր լինել իր կրքերին։ Տվեցեք նրան աշխատություն և նա չի ընկնի բարոյական փտության մեջ։ Աշխատության մեջ միշտ թարմ և զվարթ կպահվի նրա սիրտը։ Եթե Թիֆլիսում միջին դասի կինն անկման վիճակի մեջ է, ես գլխավոր պատճառը գտնում եմ նրա անգործության մեջ։ Այդ դասը դեռ բոլորովին փչացած չէ, կարելի է բարձրացնել նրան, միայն պետք էր կնոջ համար պարապմունք գտնել։ Ես գոնյա հասկանում եմ գավառներում այդ դասին վերաբերող կնոջ պարտավորությունը. այնտեղ նրա երեսին պարզ