Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհատների մասին, որոնք ինքնակրթությամբ և բնական խելքով իրանց համար ճանապարհ են բաց անում առաջ գնալու։

Այժմ խոսենք գավառացի ուսանողների մասին, որոնք դիմում են Մոսկվա, Պետերբուրգ, արտասահման, և համալսարանական բարձր ուսում ստանալով, վերադառնում են դեպի իրանց հայրենիքը։

Գավառացի ուսանողները գլխավորապես ավարտում են իրավաբանական և բժշկական ֆակուլտետներում. երկու մասնագիտություններ, որոնց մասին այժմ մեծ պահանջ կա։ Վերադառնալով իրանց հայրենիքը, փոքրիկ քաղաքի տժգույն և տխուր կյանքը կարծես շուտով ձանձրացնում է նրանց. մի քանի ամիսներ որպես հյուր մնում են ծնողների մոտ, հետո գնում են Թիֆլիս, ուր կյանքն ավելի վայելուչ պայմանների մեջ է դրված, ուր ասպարեզը լայն է, ուր վերջապես կարող են մի հարուստ աղջկա հետ պսակվել։ Կարծես նրանք այնքան մեծ և խոշոր մարդիկ լինեին, որ փոքրիկ քաղաքներում չեն զետեղվում։ Խիստ սակավներին միայն պատահում է մնալ գավառներում, բայց նրանք ևս իրանց կնիկները բերում են Թիֆլիսից, հայրենիքում իրանց զույգը չեն գտնում։ Իրավաբանները կամ պարապում են փաստաբանությունով, կամ նահանգական դատարանի անդամի պաշտոն են վարում, կամ բաց են անում նոտարիուսի կանտորա և կամ հաշտարար դատավոր են դառնում որևիցե փոքրիկ քաղաքում։ Բժիշկները չեն պարապում ազատ պրակտիկայով, այլ արքունական պաշտոնի մեջ են վարում իրանց ծառայությունը։

Բայց ինչ որ ավելի աչքի է զարկում, այն է, որ այդ բարձր ուսում ստացած երիտասարդները գավառներում շուտով ենթարկվում են շրջանին, այն աստիճան փոխում են իրանց գույնը, որ չես կարող ճանաչել, թե մի ժամանակ դրանք ուսանողներ են եղել։ Ես մի քանիսներին միայն ճանաչում եմ, որոնք իսկապես չեն կորցրել իրանց արժանավորությունները, գործում են, աշխատում են, և ցույց են տալիս կենդանության նշույլներ։ Բայց մեծ մասն այն աստիճան վայրենացել և բթամտացել են, որ կարծես թե, ապրում են մի առանձնացած կղզու մեջ, որը բոլորովին կտրված էր ուսումնական աշխարհից։ Ոչինչ չեն կարդում, ոչ մի ժամանակակից հարցով չեն հետաքրքրվում, ուտում են, խմում են, քնում են, հաստանում են, և պատահած ժամանակ արհամարհանքով ժպտում են, երբ խոսում ես նրանց հետ մի ազգային կամ հասարակական խնդրի վրա, կարծես, կամենալով ասել, թե «մենք ամեն բան փորձեցինք,