Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կլուբները դարձյալ բնիկների պահանջներից առաջ չեն եկել, նրանց հիմնողները կամ ինիսիատիվ տվողները եղել են ռուս և օտարազգի ծառայողները, որոնց պետք էր մի կենտրոն հավաքվելու համար։ Բայց որովհետև միայն փոքրաթիվ ռուսներով կլուբները պահպանվել կարող չէին, այս պատճառով և հայ ծառայողներն իրանց ռուս մեծավորների «խաթրը չկոտրելու համար», հարկադրված անդամ են գրվել։ Թե այսպես և թե այնպես, կլուբները, իրանց որոշյալ պայմանների պատճառով, հասարակաց հիմնարկություն չէ կարելի համարել, որովհետև նրանք մատչելի չեն այս և այն վիճակի մեջ գտնվող երիտասարդներին, եթե անդամակցություն ունենալու միջոցներ չունեին։ Այս բոլորից կարելի է եզրակացնել, թե ինչ տեսակ հասարակություն է հավաքվում կլուբներում — միայն զինվորական և քաղաքական ծառայողներ, անգործ ազնվականներ, երբեմն վարժապետներ, բայց ոչ երբեք մի վաճառական կամ արհեստավոր մարդ։ Այնտեղ հավաքվում են միմիայն թուղթ և բիլիարդ խաղալու համար։ Թեև մի առանձին սենյակում ձևի համար գրասեղանի վրա ածած են մի քանի լրագրներ, բայց նրանց ոչ ոք չէ նայում։ Թղթախաղը որպես ժանտախտ տարածված է գավառներում, մանավանդ այն հասարակության մեջ, որ համարվում է ընտրյալ, բարձր հասարակություն։ Եվ այդ շատ բնական է, քանի որ ուրիշ զբաղմունք չկա. պետք է մի բանով սպանել ժամանակը։ Բայց մեծ մասը ընտրել է թղթախաղը որպես ապրուստի միջոց։ Կլուբներում շատ անգամ ամբողջ գիշերները լուսացնում են խաղալով։ Շատ անգամ խաղում են առանց գրպանում մի կոպեկ փող ունենալու — պարտքով միայն։ Ամսական 15 ռուբլի ստացողը մեկ գիշերվա մեջ տանել է տալիս մի քանի հարյուրներ։ Ո՞րտեղից պետք է վճարե։ Աստված գիտե։ Կլուբներում երբեմն լինում են պարահանդեսներ, ուր պարում են գլխավորապես ռուս կամ օտարազգի աստիճանավորների կանայքը, որոնք այնքան սակավ են թվով, որ հազիվ 10 կավալերին հասնում է մի դամա։

Գավառներում թատրոններ չկան. շատ-շատ ամեն տարի լինում է սիրողների մի կամ երկու ներկայացում բարեգործական նպատակով։ Տոմսակները զոռով են ծախվում։

Հասարակաց գրադարան կամ ընթերցարաններ չկան։ Ինձ պատահել է տեսնել մի քանի քաղաքներում բուն հայոց ընթերցարաններ, բայց երբեք չեմ տեսել, որ մի մարդ այնտեղ նստած կարդալիս լիներ։ Եվ ի՞նչպես կարելի է այդ ողորմելի հիմնարկություններն ընթերցարաններ կոչել, ուր բացի մի քանի հնացած գրքերից,