Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պակասացնելկասացնել [1] ժողովուրդը պատգամավորներ ուղարկեց Լոնդոն, այստեղից հրավիրելու անգլիականների (եպիսկոպոսների) քահանաներ, այն հույսով, թե նրանք ավելի հարուստ են։

Վերոհիշյալներից պարզ է, որ Թուրքիայում կրոնափոխության գլխավոր պատճառները պետք է որոնել ժողովրդի դառն աղքատության և նրա անտանելի հարստահարությունների մեջ մահմեդականների կողմից։ Եվ մի եկեղեցի, որ հիմնվում է ժողովրդի չքավորությունից և նրա նեղ դրությունից օգտվելով, հասկանալի է, թե ո՛ր աստիճան կարող է նա հաստատուն լինել։ Եվ երբ ժողովրդի տնտեսական դրությունը կբարեկարգվի, երբ նրա կյանքը կապահովվի, և նա իր գլխի և ապրանքի տերը կլինի, — ես համոզված եմ, որ կրոնափոխությունն ինքն իրան կարգելվի, և կդադարի, ինչպես նա այժմ չէ հաջողվում այն քաղաքներում, ուր ժողովուրդը փոքր ի շատե հանգիստ է, և եթե հաջողվում է, այն ևս բնակիչների ամենաստոր դասի մեջ, որ տանջվում են դառն աղքատությամբ։

Ես շատ կտխրեի, եթե Ֆրանսիայում մի փոքրիկ հայ գաղթականություն կընդուներ կաթոլիկություն, իսկ Անգլիայում բողոքականություն. կարող էի մարգարեի ոգով նախագուշակել, որ նրանք մեկ կամ կես դարից հետո կկորչեին. բայց երբեք չեմ կարող երևակայել, որ Հայաստանում հայը ֆրանկ կամ ընգլիզ կարող է դառնալ։ Մի փոքրիկ ազգություն, իրավ է, կկլանվի, կանհետանա, երբ կմիանա իր տիրապետող պետության եկեղեցու հետ, ինչպես Թուրքիայում բոլոր մահմեդականություն ընդունող հայերը ձուլվեցան թուրքերի հետ։ Բայց նույնը չէ պատահում, երբ մի ժողովուրդ իր հայրենի երկրում ընդունում է մի ուրիշ դավանություն, որ տարբեր էր պետական կրոնից։

Թուրքիայի անհեռատես կառավարությունը, որ հայերի մեջ երկպառակություն գցելու մտքով, և նրանց միությունը քանդելու համար թույլ էր տալիս, և մինչև անգամ ինքը նպաստում էր, որ կրոնափոխությունը տարածվի հայերի մեջ, բայց նա մի սխալանքից մի ուրիշ ավելի վատի մեջ ընկավ, որ հայերից կաթոլիկներ և բողոքականներ պատրաստելով, թեև մի կողմից քանդեց նրանց միության կապերը, բայց մյուս կողմից իրան վնասեց, դրանով մի ճանապարհ բացելով կաթոլիկ և բողոքական պետությունների

  1. Այդ ընկերությունը կարծեմ, 30 տարուց ավելի իրավունք չուներ մի ժողովրդի մեջ ծախսեր անելու, այսքան միջոցում պետք է նա իր գործն ավարտած լիներ և այնուհետև ինքը ժողովուրդը պետք է իր եկեղեցու ծախսերը հոգար։