Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՐԱՖՖԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԵՎ ՔՆՆԱԴԱՏ


Մեծ վիպասանի Երկերի ժողովածուի ներկա հրատարակության իններորդ և տասներորդ հատորներն ամփոփում են նրա հրապարակախոսական, քննադատական, պատմագիտական աշխատությունները և նամականին։ Այս հատորում զետեղված են հրապարակախոս ու քննադատ Րաֆֆու մամուլում մինչև 1880 թվականը լույս տեսած հոդվածները։ Չեն մտել այնպիսի նյութեր, որոնք կրկնում են միմյանց կամ անցողակի նշանակություն են ունեցել հենց իրենց հեղինակի համար, իսկ այսօր ուշագրավ չեն մասսայական ընթերցողի տեսակետից։


* *
*

Րաֆֆին որպես հրապարակախոս հանդես է գալիս դեռևս 1850-ական թվականներին։ Մինչև 1880 թվականը— դա մի ընդարձակ ժամանակաշրջան է, երբ արդեն ձևավորված ու հասակ է առած Հակոբ Մելիք-Հակոբյանի տաղանդը, զարգանում ու խորանում է նրա աշխարհայացքը, նա երևան է գալիս իրենց բանաստեղծ ու ակնարկադիր, հռչակվում է որպես վիպասան։ Նույն ժամանակաշրջանում լայն արձագանք է գտնում նրա հրապարակախոսությունն ու քննադատությունը։

1850—1880 թվականների բնորոշ գիծը ֆեոդալիզմի, ֆեոդալական ինստիտուտների քայքայումն ու փլուզումն է և բուրժուական հարաբերությունների զարգացումը, Ֆեոդալիզմին փոխարինում է կապիտալիզմը։ Այս պրոցեսն ինքնին էական տեղաշարժեր է մտցնում հասարակության տնտեսական ու