Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպեսզի վերջինս (հավանելու դեպքում) ապա տպագրի «Հյուսիսափայլ» ամսագրում: Նազարյանը հավանելով հոդվածը, 1861 թվականին այն հրատարակում է «Հյուսւսափայլում»:

Հոդվածի գրության հարցում շարժառիթ է հանդիսացել ամերիկյան միսիոնարների վնասակար գործունեությունը Արևելքում, որոնք «լույս» և «ճշմարտություն» տարածելու անվան տակ հետապնդում էին գաղութատիրական նպատակներ:

Հոդվածը հրապարակված է Հ. Մ. Մելիք-Հակորյանց ստորագրությամբ:

Արտատպված է «Հյուսիսափայլից», 1861 թ., 11-րդ ամսատետրակ, էջ 393:

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՐԲԵՐՈՍՆԵՐ (ԷՋ 29)

«Ընտանիքի կերբերոսներ»-ը Րաֆֆու «Մշակում» տպագրված առաջին հոդվածն է: Այն ուղղված է «Մեղու Հայաստանի» լրագրի 2-րդ համարում տպագրված Մ. Ս.-ի «Մեր ընտանեկան կյանքի մասին» հոդվածի դեմ: Խոսելով կնոջը ֆեոդալական կապանքներից՝ հարեմի գերությունից ազատագրելու և հասարակական կյանքում ներգրավելու մասին, Րաֆֆին միաժամանակ քննադատում է «Մեղվի» հոդվածագիր Մ. Ս.-ի մի շարք տեսակետները:

«Ընտանիքի կերբերոսներ»-ը հրապարակված է Յ. [Հակոբ] Մ. [Միրզայան] ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից» 1872 թ., N 13, էջ 1:

ՎՐԱՑ ԻՇԽԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԿՅԱՆՔԻՑ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ (ԷՋ 32)

Վրաց իշխան Ալեքսանդրի կյանքին ու գործունեությանը վերաբերող այս հոդվածը Րաֆֆին գրի է առել ականատեսների պատմածից, հավանաբար այն ժամանակ, երբ նա գտնվում էր Խոսրովա գյուղում:

Հոդվածը լույս է տեսել Մելիքզադե ստորագրությամբ: Արտատպված է «Մշակից» 1872 թ., N 25, էջ 1:

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻ ՄԵՋ (ԷՋ 34)

Շրջագայելով Հայաստանի արնելյան և արևմտյան հատվածներում և մոտիկից ծանոթանալով ժողովրդի կացությանը, Րաֆֆին տեսնում է թե ինչպես նոր զարգացող հարաբերությունները քայքայում են հայ գյուղացիության տնտեսության հիմքերը և նա ստիպված թողնում է հողը, երկրագործությունը` գաղթում է քաղաք ապրուստ հայթայթելու։

Զարգացող վաճառականության առջև Րաֆֆին խնդիր է դնում թողնել նահապետական հին ձևերը և սովորել գյուղատնտեսական արհեստը, նա պահանջում է մեքենայացման ենթարկել գյուղատնտեսությունը։ Հանդես գալով բուրժուական հարաբերությունների ջատագովի դերում, Րաֆֆին իր նպատակների իրականացումը տեսնում էր առևտրական ընկերությունների հիմնադրման մեջ. «Ընկերության մեջ,- գրում է նա,- վաստակը և օգուտը կլինի ընդհանուր: Եվ նոքա ընդհանուր ուժով կկարողանան եվրոպացիների հետ մրցություն անել»։

Հոդվածը լույս է տեսել ՄԵլիքզադե ստորագրությամբ: Արտատպված է «Մշակից» 1872 թ., N 32, 33: