Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԷԴ ԷԼ ՔԵԶ ԿՐԻՏԻԿԱ (ԷՋ 39)

Րաֆֆու այս հոդվածը մի պատասխան է, ուղղված Գ. Շերմազանյանի «Թե ո՞ւր են Ավարայր և Տղմուտ» խորագիրը կրող քննախոսության դեմ:

Թիֆլիսի նախկին քաղաքագլուխ Գալուստ Շերմազանյանը «Մշակի» 1872 թվականի 7-րդ համարում կարդալով Րաֆֆու «Ուղևորությունից Պարսկաստանում» վերնագրով ակնարկը «Արարատ» ամսագրի նույն թվականի ԺԱ և ԺԲ համարներում հանդես է գալիս մի ընդարձակ հոդվածով և բանավիճում Րաֆֆու դեմ՝ Ավարայրի դաշտի և Տղմուտ գետի պատմաաշխարհագրական տեղը պարզաբանելու նպատակով:

Այս առիթով «Մշակի» 1872 թվականի 7-րդ համարում Րաֆֆին Մելիքզադե ստորագրությամբ հրապարակում է «Էդ էլ քեզ կրիտիկա» հոդվածը։

Նույն թվականին «Արարատ» ամսագրի մայիսյան համարում (էջ 185) կրկին անգամ հանդես է գալիս Գալուստ Շերմազանյանը «Դարձյալ թե ո՞ւր է Ավարայր և Տղմուտ» հոդվածով։ Մելիքզադեն սրան ևս անպատասխան չի թողնում, գրելով «Մի քանի խոսք» վերնագրով հոդվածը (տե՛ս այս հատորում, էջ 58):

Արտատպված է «Մշակից», 1873 թ,, № 7, էջ 1։

ՆԱՄԱԿ Կ. ՊՈԼՍԻՑ ԷՋ 43)

Րաֆֆին սույն խորագրով գրել է երեք նամակ, որոնք Մ. ստորագրությամբ հաջորդաբար տպագրվել են «Մշակի» 1873 թվականի 3, 10 և 14-րդ համարներում։ Ինչպես հայտնի է, Րաֆֆին Պոլսում չի եղել, այս հանգամանքն էլ հավանաբար առիթ է դարձել, որ նա հանդես գա Մ. և ոչ թե լրիվ Մելիքզադե ստորագրությամբ:

«Մշակի» այն ժամանակվա աշխատակից (քարտուղար) Հ. Տեր-Գրիգորյանը Րաֆֆուն ուղարկված նամակներից մեկում գրում է, որ նրա հոդվածները շատ են կարդացվում, մանավանդ Մ. ստորագրությամբ, (Տե՛ս «Տաճկահայք» ժողովածու, Վիեննա, 1913 թ., էջ VIII), Տեր֊Գրիգորյանի հայտնած այս վկայությունը անժխտելի է դարձնում «Նամակ Կ. Պոլսից»-ը Րաֆֆու գրչին պատկանելու փաստը»:

Արտատպված է «Մշակից», 1873 թ., № 9, էջ 4:

ՆԱՄԱԿ Կ. ԿՈԼՍԻՑ (ԷՋ 45)

Հանդես գալով պոլսաբնակ թղթակցի դերում և բացահայտելով հայ գյուղի քայքայման սոցիալական արմատները, Րաֆֆին գաղթականության գլխավոր պատճառը տեսնում է ոչ թե հարևան ցեղերի կարծեցյալ թշնամանքի (ինչպես ճգնում էին բացատրել արևմտահայ ազգային լրագրերը), այլ հողատիրական, ֆեոդալական տնտեսաձևի ներքին հակասությունների մեջ։ Այս տեսանկյունից նա քննադատության է ենթարկում նաև Խրիմյանի հիմնադրած «Արծիվ Վասպուրականի» ամսագրի դիրքը, որը կամենում էր «Հայկի և Արամի անցյալ հիշատակներով միայն կերակրել սոված ժողովուրդը» այն դեպքում, երբ «մարդը կարոտ է նյութական սնունդի»։ Նալբանդյանի նման Րաֆֆին ևս պնդում էր, որ «ազգի (ժողովրդի — Խ. U.) գոյությունը պահպանելու գլխավոր պայմաններից