Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹՈՒՐՔԻԱ

«Թուրքիա» վերնագրով հոդվածը գրված է «Մշակի» արտաքին տեսության բաժնի համար: Հենվելով պոլսահայ թերթերի հաղորդած տեղեկությունների վրա, Րաֆֆին կազմում է հիշյալ տեսությունը, յուրարանչյուր հարցի վերջում ավելացնելով իր արժեքավոր դիտողություններն ու եզրակացությունները:

Փոքր Ասիայում տիրող սովի հետևանքով առաջացած դժբախտությունները մատնանշելուց հետո, Րաֆֆին անդրադառնում է գաղթականության հարցին և քննադատում է Պոլսի ազգային ժողովը, որը աչք փակելով պանդխտություն ծնող սոցիալ-տնտեսական պատճառների հանդեպ, առաջարկում է այնպիսի միջոցներ, որոնք ոչ մի չափով չեն կարող կանխել գյուղացիության քայքայումն գաղթականության հոսանքը։

Հոդվածը հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակիցս, 1875 թ., № 2, էջ 3։

«ԳՐՈՑ ՈԻ ԲՐՈՑ ԿԱՄ ՍԱՍՈԻՆՑԻ ԴԱՎԻԹ» (ԷՋ 92)

«Գրոց ու բրոց» հոդվածը Րաֆֆին գրել է Գ. Սրվանձտյանի համանուն գրքից (1874 թվականին) լույս ընծայման առիթով:

Պատմելով ու վերլուծելով Սրվանձտյանի հավաքած ավանդությունները Րաֆֆին աշխատում է ցույց տալ այդ ստեղծագործությունների կապը ժողովրդի անցյալ կյանքի հետ: Հաճախ Րաֆֆին Սրվանձտյանի կիսատ թողածը լրացնում է իր իմացած տեղեկություններով, պատմում է նոր ավանդություններ ու անում համապատասխան եզրակացություն: Այս գիրքը Րաֆֆին գնահատում է իբր մի «օգտավետ աշխատություն, որը ընծայում է հնագիտական առատ և անմշակ նյութ»: Վերջում Րաֆֆին խոստանում է առանձին հոդվածով հանդես գալ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վեպի մասին. հիշյալ հոդվածը նա գրել է թե ոչ, դժվարանում ենք ասել:

Հոդվածը հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ:

Արտատպված է «Մշակից», 1874 թ., N 2, էջ 1:

«ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ» (ԷՋ 111)

Այս հոդվածը Րաֆֆին գրել է «էլի մեկ զոհ»-ի 1875 թվականի մայիսի 16-ի ներկայացման առիթով:

Քննելով Սունդուկյանի ստեղծած կերպարները, Րաֆֆին ցույց է տալիս դրանցից յուրաքանչյուրի վերաբերմունքը ժամանակի ամենախոշոր գործոնի` փողի հանդեպ:

Ինչպես հայտնի է, «էլի մեկ զոհ»-ի ավարտված տարբերակը բաղկացած է հինգ գործողությունից, սակայն 1875 թվականին Րաֆֆու տեսած ներկայացման տեքստը կազմված է եղել երեք գործողությունից: Հավանաբար հենց այս հանգամանքն էլ առիթ է տվել Րաֆֆուն ասելու, որ «էլի մեկ զոհը» «լրացված գործ չէ», որ հեղինակը «չէ հասցնում գործողությունները իրենց վերջնական կետին» և այլն։

Հոդվածը հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ:

Արտատպված է «Մշակից», 1875 թ., N 22, էջ 1: