Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ԴԱՎՐԵԺԻՑ (ԷՋ 118)

Հայտնի է, որ 1875 թվականի հունիսի սկզբին Րաֆֆին մեկնում է Պարսկաստան: Թավրիզից նրան հրավիրել էին վարելու տեղի ազգային դպրոցի հայոց լեզվի և պատմության ուսուցչի պաշտոնը։ Այդ առիթով «Մշակում» տպագրված հայտարարության մեջ ասված է, որ նա այնտեղից կշարունակի աշխատակցել «Մշակին»։

«Նամակ Դավրեժից» հոդվածը Րաֆֆու ուղարկած առաջին թղթակցությունն է, որտեղ նա իրեն հատուկ կրքով մասնակցում է հասարակական հարցերին, պաշտպանելով ընկած ու ոտնահարված մարդու` հայ շինականի իրավունքները կրոնական մոլեռանդությունից։

«Նամակ Դավրեժից»-ը գրված է 1875 թվականի հուլիսի 5-ին Թավրիզից, տպագրվել է նույն թվականի հուլիսի 24-ին։

Արտատպված է Մել. ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1875 թ., № 29, էջ 3:

ՆԱՄԱԿ ԴԱՎՐԵԺԻՑ (ԷՋ 120)

1875 թվականի հուլիսի 15-ին Թավրիզից Րաֆֆին «Մշակին» է ուղարկում երկրորդ թղթակցությունը «Նամակ Դավրեժից» վերնագրով։ Խոսելով պարսկահայոց լուսավորության մասին, Րաֆֆին մեջ է բերում Թավրիզի ազգային դպրոցի հիմնադրման ու առաջադիմության պատմությունը։ Նա առաջարկում է դպրոցում ընդունել նաև պարսիկ երեխաներին, այդ փաստի մեջ տեսնելով «պարսիկների և հայերի, այդ երկու միմյանց հետ ցեղակից ազգերի մեջ սեր և միաբանություն տարածելու» լավագույն միջոցը։

«Նամակ Դավրեժից»-ը տպագրվել է 1875 թվականի հուլիսի 31-ին:

Հոդվածը հրապարակված է Մել. ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1875 թ., № 30, էջ 1:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈԻՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ (էՋ 125)

Այս հոդվածի առաջին մասը 1875 թվականին տպագրվել է «Մշակի» 38-րդ համարում «Պարսկաստանի հայոց վիճակագրական դրությունը» վերնագրով։ Հոդվածի վերջում (տե՛ս այս հատորում, էջ 135)։ Րաֆֆին գրում է. «Մեր այս նամակով հաղորդված վիճակագրական տեղեկությունները վերաբերում են միայն պարսից Արաղիստանի մասին, մնում է Ատրապատականի նահանգը, որի մասին կգրենք հետո» (ընդգծումը մերն է. Խ. Ս.)։ Ատրպատական նահանգի մասին գրվելիք հատվածը «Մշակում» չի հրապարակվել, և հոդվածը մնացել է կիսատ։ Մեր ձեռքի տակ է նույն հոդվածի ավելի ընդարձակ տարբերակը «Հայոց ազգաբնակությունը Պարսկաստանում» վերնագրով, որտեղ նույնպես խոսք չկա Ատրպատականի մասին (այս տարբերակը 1913 թվականին Աննա Րաֆֆին հրատարակում է «Պարսկական պատկերներ» ժողովածուում, առաջաբանում հավաստելով, որ հոդվածը արտատպված է ձեռագրից)։

Հոդվածի առաջին պարբերության սկզբում իբրև ենթավերնագիր գրված է Ատրպատական բառը։ Առիթ կա ենթադրելու, որ հոդվածը նվիրված է լինելու այդ նահանգին, մինչդեռ հիմնականում խոսվում է Սպահանի ու Արաղիստանի