Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ (ԷՋ 210)

Այս թղթակցության մեջ ցույց տալով բարբարոսության կոնկրետ օրինակներ, Րաֆֆին աշխատում էր կառավարող շրջանների ուշադրությունը հրավիրել այդ երևույթի վրա, միաժամանակ մերկացնելով ու դատապարտելով պետական պաշտոնյաների չարաշահումները։

Նման պարագաներում միանգամայն պարզ է ու հասկանալի, որ Րաֆֆին չէր կարող բացահայտորեն հանդես գալ այս հոդվածի հեղինակի դերում, այդ իսկ պատճառով հոդվածը «Մշակում» հրապարակված է երեք աստղանիշ (* * *) ստորագրությամբ:

«Նամակ Պարսկաստանից» հոդվածը գրված է 1876 թվականի օգոստոսի 13-ին, Թավրիզից, տպագրվել է նույն թվականի սեպտեմբերի 2-ին:

Արտատպված է «Մշակից», 1876 թ., № 33, էջ 3:

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ (ԷՋ 214)

Այս նամակը ևս մի թղթակցություն է, գրված «Մշակի» «Արտաքին տեսություն» բաժնի համար։ Հոդվածում եղած մերկացումները կարող էր կորստաբեր հետևանքներ ունենալ Թավրիզում ապրող հեղինակի համար, այդ իսկ պատճառով «Նամակ Պարսկաստանից»-ը «Մշակում» հրապարակված է Անանուն ստորագրությամբ։

Հոդվածը գրված է 1876 թվականի օգոստոսի 15-ին, Թավրիզից, տպագրվել է նույն թվականի սեպտեմբերի 16-ին։

Արտատպված է «Մշակից», 1876 թ., № 35, էջ 3։

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՎԿԱՍԻ ՄԵՋ (ԷՋ 216)

Մեզ չհաջողվեց պարզել «Հայ վաճառականները Կովկասի մեջ» հոդվածի գրության տեղը և թվականը։ Պետք է ենթադրել, որ այն գրված է 1876 թվականին, Թավրիզում։

Լույս է տեսել նույն թվականի նոյեմբերի 18-ին։

Հոդվածը հրապարակված է Մ. ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1876 թ., № 44, էջ 1:

«ՏԵՂԵԿԱԳԻՐՔ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՀԱՐՍՏԱՀԱՐՈԻԹՅԱՆՑ» (ԷՋ 220)

«Տեղեկագիրք գավառական հարստահարությանց» հոդվածը մի գրախոսական է, որր Րաֆֆին գրել է համանուն վերնագրով գրքի տպագրության առիթով։

Այս հոդվածը մի վավերական է այն մասին, թե ինչպիսի վայրագություններ են գործել քուրդ բաշիբոզուկներն ու թուրք պաշտոնյաները հայերի նկատմամբ, և թե որպիսի սառն անտարբերությամբ է նայել թուրքական կառավարությունը այս ամենի վրա։ Անդրադառնալով գրքում լուսաբանված յուրաքանչյուր դեպքին, Րաֆֆին այն եզրակացությանն է հանգում, որ մի «Ժողովրդի ոչինչ բախտավոր ապագա գուշակել չի կարելի, քանի դեռ նրա ապրուստի պահանջները