Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաստատուն հիմքի վրա կեցված չեն, քանի որ նա թե` նյութապես և թե` բարոյապես մաշվում և կլանվում է մի ուրիշ ավելի զորեղ տարրից»։ Արևմտահայտության «գլխավոր կենսական հարցը» համարելով հողային խնդիրը, Րաֆֆին պահանջում է, որ պատրիարքը իր աչքի առաջ ունենալով Պոլսում համալություն անող 45 հազար վանեցի և մշեցի գաղթականներին, իր ուշադրությունը դարձնի հայ գյուղացիության քայքայման սոցիալական պատճառների վրա:

Հոդվածը, ինչպես պարզվում է տողատակի ծանոթությունից, Րաֆֆին գրել է 1877 թվականի սկզբին (հունվարի 10-ից առաջ) «Փորձում» հրապարակելու համար։ Սակայն «Փորձի» խմբագիրը, Րաֆֆու բնորոշմամբ, «իրեն միայն հայտնի պատճառով», այս հոդվածը թողնում է անտիպ: 1878 թվականի հունիսի վերջերին Րաֆֆին Թավրիզից գալով Թիֆլիս, «Փորձից» վերցնում է այն ու հանձնում «Մշակին»: Նույն թվականի օգոստոսին «Մշակում» շարունակաբար սկսում է տպագրվել Րաֆֆու այս հոդվածը:

«Տեղեկագիրքը...» ավելի ուշ, 1913 թվականին, տպագրվում է նաև հեղինակի «Պարսկական պատկերներ» ժողովածուում:

Հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ:

Արտատպված է «Մշակից», 1878 թ., № 145—150, էջ 1։

Տեքստում որոշ լրացումներ են կատարված 1913 թվականի հրատարակությունից։

ԽԱՎԱՐԻ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԸ (ԷՋ 262)

Հոդվածն անավարտ է և հեղինակի կենդանության ժամանակ չի հրատարակվել:

«Խավարի աբրանյակներ»-ը առաջին անգամ տպագրվել է Րաֆֆու մահվանից երկու տարի անց, 1890 թվականին: Աննա Րաֆֆին հեղինակի արխիվից հայտնաբերելով այս հոդվածի ձեոագիրը, տպագրելու համար այն ներկայացնում է «Տարազի» խմբագրությանը։

Այնուհետև այս հոդվածը երկրորդ անգամ, 1915 թվականին, հրատարակվում է «Աղբյուր» մանկական ամսագրի 5-րդ համարում:

Հրապարակված է Րաֆֆի ստորագրությամբ:

Արտատպված է «Տարազից», 1890 թ., № 5, էջ 84։

ԴԱՏԱՐԿ ՀՈԻՅՍԵՐՈՎ ԵՆՔ ԽԱԲՎՈՒՄ (ԷՋ 265)

«Դատարկ հույսերով ենք խաբվում» հոդվածի գրության հարցում շարժառիթ են հանդիսացել ռուս-թուրքական պատերազմի շրջանում ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսության տարբեր հոսանքների միջև գոյություն ունեցող հակադիր մտայնությունները:

Հայտնի է, որ «Մեղու Հայաստանի» լրագրի շուրջը համախմբված պահպանողական տարրերը որոշ ակնկալություններ ունեին բուրժուական արևմուտքից. արևմտահայ բուրժուազիան, ամիրայությունը ամուր թելերով կապված էր թուրքական վերնախավի հետ, իսկ լիբերալ բուրժուազիան առաջարկում էր հեռու մնալ արյունահեղությունից, որովհետև քաղաքակրթված Թուրքիան կարող էր հայերին հասցնել մի բախտավոր ապագայի, Րաֆֆին արտահայտելով ազգային-ազատագրական պայքարի առաջավոր դեմոկրատական թևի գաղափարախոսությունը,