Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրում է համանուն վերնագրով առաջաբան, որը պետք է լույս տեսներ վեպի հետ միասին։

«Տեսնելով թե ի՛նչ տպավորություն գործեց իմ «Հալալեդդին» փոքրիկ վիպակը ընթերցողների վրա,— գրում է Րաֆֆին,— ես քաջալերվեցա իմ վաղուց գրած մի աշխատությունը լույս ընծայել, որ կրում է անունս «Հայդուկներ»»։

Առաջաբանում Րաֆֆին խոսում է հայդուկային շարժման բուն պատճառների մասին։ Հայդուկի հանդես գալը նա կապում է ազգային ճնշման հետ։ «Հայդուկը,— գրում է նա, ստրկի բողոքն է իշխողի բարբարոսության դեմ...»։ Հայդուկը արյունահեղություններ է կատարում ոչ թե «...հափշտակության ագահությունից դրդված... այլ նրա սրտի հետ կապված են խորին ազգային զգացմունք և ազատության բաղձանք։ Հայդուկի գործողութունը հեղափոխական բնավորություն է ստանում այս կողմից, որովհետև նա իր սրով պաշտպան է հանդիսանում նեղյալին և ուխտում է անգթաբար պատժել անիրավությունը»։

«Հայդուկներ» հոդվածը հայտնի պատճառով հեղինակի կենդանութան օրոք չի հրատարակվել, այն առաջին անգամ տպագրվում է 1892 թվականին։ Աննա Րաֆֆին հեղինակի ձեռագրերի միջից հայտաբերելով այս հոդվածի ինքնագիրը, հանձնում է «Արաքս» հանդեսի խմբագրությանը, որ հրատարակում է այն հետևյալ ծանոթագրությամբ. «Այս գրականական բեկորները, որ մեծ սիրով զիջեց մեզ տպագրելու հանգ. Րաֆֆու մեծարգո այրին, երևի հանգուցյալից նշանակված է եղել իբրև առաջաբան մի ընդարձակ վեպի, որ լույս չի տեսել, գուցե այդ վեպը լինի հռչակավոր «Կայծերը»»։

«Հայդուկներ»–ը հրապարակված է Րաֆֆի ստորագրությամբ։

Արտատպված է «Արաքս» հանդեսից, Պետերբուրգ, 1892 թ., գիրք Ա, էջ 91։

ՀԱ3 ԿԻՆԸ (էջ 318)

«Հայ կինը» վերնագրով ուսումնասիրությունը Րաֆֆին հավանորեն գրել է 1878 թվականի վերջում։

1879 թվականի հունվարի 30-ին այն արդեն ուղարկված էր Գ. Արծրունուն «Մշակում» տպագրելու համար։

Փետրվարի 13-ին Գ. Արծրունին «Մշակի» միջոցով Վերին-Ագուլիսում ապրող Մելիքզադեին հաջորդում է, որ նրա աշխատությունը ստացված է, բայց մի քանի անհետաձգելի նյութերի պատճառով տպագրումը հետաձգվում է։

Վերջապես 1879 թվականի մարտի 7-ին «Մշակի» 34—43-րդ համարներում սկսվում է պարբերաբար տպագրվել «Հայ կինը» աշխատությունը։

Այս ուսումնասիրությունը թեև մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև ազգագրական, կենցաղագրական տեսակետից, սակայն այստեղ հիմնականը կնոջը հասարակական ու ընտանեկան կյանքի համար նախապատրաստելու, նրա ազատության ու հասարակական դերի հարցն է։

Սկսելով գեղջկուհուց, Րաֆֆին անցնում է քաղաքի կանանց կենցաղի և իրավունքների նկարագրմանը, ապա անդրադառնալով գավառի և Թիֆլիսի կանանց կենցաղային և բարոյական տարբերությանը, նա հանգում է այն եզրակացությանը, որ վերնախավում տիրապետող ընտանեկան հոռի բարքերը և զեխությունը «Գոսացնում են կնոջ» առաքինությունը։ Խոսելով կնոջ հասարակական դերի մասին, նա կնոջը դիտում է իբրև տղամարդկանց հասարակության վրա ազդելու միջոց։