Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ի՞նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ» հոդվածը երկրորդ անգամ հրատարակվել է 1895 թվականին Աննա Րաֆֆու կազմած «Տաճկահայք» ժողովածուում, ինչպես նաև տեղ է գտել նույն ժողովածուի 1913 թվականի վերահրատարակման մեջ։

Հոդվածը «Մշակում» տպագրվել է Մելիքզադե ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1879 թ.,№№ 122, 123, 125, 126։

ԵՐԿՈԻ ԽՈՍՔ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂ ՀԱՍԱՐԱԿՈԻԹՅԱՆԸ (ԷՋ 492)

«Երկու խոսց մեր ընթերցող հասարակությանը» վերնագրով հոդվածը գրված է «Կայծերի» բաժնեգրության պայմանների հրապարակման առիթով: «Ի նկատի ունենալով այն երևույթը, որ Տաճկաստանի հայերի խնդիրը գրավում է բոլոր համազգայինների բարի ուշադրությունը», Րաֆֆին, ինչպես ծանուցում է այս հոդվածում, «շտապում է որքան կարելի է շուտով տպագրել իր «Կայծեր» անունով աշխատությունը», բայց որովհետև բավարար քանակությամբ միջոցներ չուներ, որոշում է բաժնեգրություն հայտարարել։ 1879 թվականի դեկտեմբերի 10-ին նա մի տպագիր շրջաբերականում դիմում է իր բոլոր բարեկամներին և «Մշակի» ընթերցողներին, խնդրելով օգնել իրեն «Կայծերի» հրատարակման գործում։

Ահա այս «Երկու խոսքը» այն շրջաբերականն է, որով նա դիմում է «Ընթերցող հասարակությանը»։

Հոդվածը գրված է 1879 թվականի դեկտեմբերի 10-ին, Թիֆլիսում, տպագրվել է նույն թվականի դեկտեմբերի 13-ին։

Հրատարակված է Րաֆֆի ստորագրությամբ։

Ահա այս «Երկու խոսքը» այն շրջաբերականն է, որով նա դիմում է «Ընթերցող հասարակությանը»։

Հոդվածը գրված է 1879 թվականի դեկտեմբերի 10-ին, Թիֆլիսում, տպագրվել է նույն թվականի դեկտեմբերի 13-ին։

Հրատարակված է Րաֆֆի ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից» 1879 թ., № 218, էջ 2։

ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ՄԽԻԹԱՐՎՈՒՄ (ԷՋ 493)

Րաֆֆին «Ինչո՞վ ենք մխիթարվում» հոդվածում քննում է երկու հարց։ Առաջին հարցի գրության համար շարժառիթ է հանդիսացել «Հայ երիտասարդության» աշխատության մասին Ս. Դադյանի «Մշակում» հրապարակած նամակը (տե՛ս «Մշակ», 1879 թ., № 217, էջ 2), իսկ երկրորդի համար` ազգայնության հարցի շուրջը մամուլում եղած տարաձայնությունները։

«Հայ երիտասարդությանը» հոդվածի ծանոթագրությունից ընթերցողին արդեն հայտնի է, որ Մոսկվայի համալսարանի ուսանող Ս. Դադյանը, համաձայն չլինելով Մելիքզադեի կողմից հայ ուսանողությանը հասցեագրված դիտողությունների հետ, «Մշակում» հանդես է գալիս մի հոդվածով և իր պաշտպանության տակ առնում նրանց։

Այս հոդվածում Րաֆֆին խոստանում է ետ վերցնել իր դիտողությունները, եթե նամակի հեղինակը կարողանա հաստատել, որ բերված օրինակները ճիշտ չեն, բայց քանի որ Ա. Դադյանը ցանկանում է արդարացնել հայ ուսանողներին, դրանք համարելով «ընդհանուր ուսանողության հատկանիշներ», ուստի Րաֆֆին բարեկամաբար խորհուրդ է տալիս ուրիշի վատթար արարքով չարդարացնել իրենց մեջ գոյություն ունեցող թերությունները։ Շատ հատկանշական է այն հանգամանքը, որ Րաֆֆին ոչ թե ձգտում է իր պատասխանի միջոցով փակել Դադյանի բերանը, այլ ուզում է մեղմ տոնով համոզել նրան։