Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հոդվածի երկրորդ բաժինը ամբողջովին նվիրված է այն հարցին, թե ազգայնության դրոշի տակ ովքեր կարող են միավորվել իբրև մի ազգային մարմին։ Այս վեճը «Մշակի» դեմ վարում էին «Մեղու Հայաստանի» ու պոլսահայ մի շարք պահպանողական լրագրեր, որոնք ազգայնության հարցը կապելով լուսավորչական եկեղեցու հետ, հայ չէին համարում բոլոր այլադավան համազգայիններին։ Րաֆֆին փայտե գլուխ ունեցող մարդիկ համարելով այս տեսակետի հեղինակներին, պատմությունից վերցված օրինակներով ցույց է տալիս, որ կրոնը չի եղել և չի կարող իր վրա վերցնել ազգային միավորիչի դերը»։ Ի տարբերություն պահպանողականների, Րաֆֆին այս հարցում վճռական տեղ է հատկացնում լեզվին և կոչ է անում համախմբվել առանց դավանանքի խտրության և աշխարհի առաջ հանդես գալ ոչ թե իբրև կրոնական համայնք, այլ իբրև ազգ է։

Հոդվածը գրված է 1879 թվականի դեկտեմբերին, Թիֆլիսում, տպագրված է նույն թվականի դեկտեմբերի 29-ին։

Հրապարակված է Մելիքզագե ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1879 թ,, № 226, էջ 1։