Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կ. ՊՈԼՍԻ ՍՐ. ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ

Ֆրանսիական կրթության վայրիվերո ազդեցությունը հայտնվում է պոլսեցու կյանքի ամեն մի երևույթների մեջ, միայն այն զանազանությամբ, որ այնտեղ ամբոխի կուսակցությունները, նոցա շարժումները, խռովությունները և հեղափոխական ցույցերը մեծ մասամբ լինում են նպատակավոր, ծառայում են ընդհանուրի օգտին և նորա ազատությանը, իսկ Կ. Պոլսում` միայն մի քանի էֆենդի աղաների չար կրքերին։

Այդպիսի հանգամանքներում խառնիճաղանճ ամբոխը, բոլորովին անգիտակցաբար, առանց մի բան հասկանալու` թեքվում է երբեմն այս, երբեմն այն կուսակցության կողմը և շարժվում է նոցա պարագլուխների ձեռքում որպես մի կրավորական մեքենա:

Կ. Պոլսի վերջին պարբերական թերթերը զբաղված էին Սր. Պատրիարքի հրաժարման հարցով։ Նախ քան խոսելը այդ խնդրի մասին, մի թեթև հայացք ձգեմք Տաճկաստանի հայոց սահմանադրական վարչության կազմակերպության և նորա գործադրության ձևերի վերա։ Սահմանադրությունը Կ. Պոլսի մեջ ունի զանազան ժողովներ` խառն, թաղական, կրոնական, քաղաքական և այլն, և ընդհանուր ազգային ժողով: Վերջինը, եթե կարելի է այդպես կոչել, հանդիսանում է որպես բարձր կենտրոնական կայարան, ընդհանուր տաճկաբնակ հայերի գործերին։

Երևակայեցեք, սահմանադրական վարչության գործադրությունը դեռ չէ անցել Բոսֆորից։ Գավառները դեռ զուրկ են յուրյանց հատուկ ժողովները ունենալուց, նոցի գործերը` բոլորովին անմշակ և առանց տեղային դատարաններում քննվելու պետք է Կ. Պոլիս գան և այնտեղի ժողովների քննությանը ներկայանան։ Արդյոք ի՞նչ փաստերով և ի՞նչ ապացույցներով Կ. Պոլսի ժողովները կարող էին քննել և յուրյանց վճռահատությունը տալ, օրինակի համար, Վանի, Մուշի, Պրուսայի մեջ պատահած մի անցքին։ Գործը ձգվում է տարիներով, դատախազների և դատարանի կողմից բացվում են անընդհատ գրագրություններ, մինչև, որպես հաճախ պատահում է, դատախազներն անձամբ ստիպվում են Կ. Պոլիս դիմել և ամիսներով յուրյանց վիճմունքների վճռին սպասել։

Մի այդպիսի վարչության ձևը, ոչ միայն քաղաքակրթված պետություններում անկարելի է գտանել, այլև վայրենի ազգերի մեջ անգամ նորա օրինակը հազվագյուտ է։ Որովհետև Կ. Պոլսի