Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիշյալ վեպիկները տպված են «Մշակ» լրագրի 1872—1873 տարվա համարներում «Մելիքզադե» ստորագրությամբ։ Այդ իսկ հատորի մեջ կպարունակվին և Մելիքզադեի մյուս հոդվածներն, որք տպված են նույն լրագրի մեջ։ Այլև զանազան ամսագրերում տված մեր աշխատությունները, որպես է` «Ախթամարա վանքը» «Հյուսիսափայլի» մեջ և այլն։

X Հատոր

ա. Ներսես Ե-րդի կենսագրությունը

բ. Խրիմյանի կենսագրությունը[1]:

«Փունջի» ամեն մի հատորը միևնույն դիրքը կունենա, ինչպես աrաջինը։ Եթե որևիցե պատճառով վերոհիշյալ աշխատություններից մինը չտպվի, այն ժամանակ հատորների պարունակությունը փոփոխություն կստանա։

Վերոհիշյալ նյութերն, որք պետք է կազմեն` բացի առաջինից` մնացյալ ինը հատորների պարունակությունը, բոլորը պատրաստ են, վերջացրած չէ միայն Ներսես Ե-րդի կենսագրությունը։ Որովհետև մենք պատրաստում ենք հանգուցյալի ավելի ընդարձակ կենսագրությունը, սկսյալ նորա երեխայությունից մինչև նորա մահը, այդ պատճառավ այդ աշխատությունը մեր ցանկացածին պես լրացնելու համար` մենք կարոտ ենք ավելի մանրամասն և ճիշտ տեղեկությունների։ Որո համար խնդրում ենք հանգուցյալի ծանոթներից հաղորդել մեզ նյութեր նորա կյանքի, գործունեության և հարաբերությանց մասին օտարների հետ։ Տեղեկություններն որքան և աննշան լինեին դարձյալ մեզ համար թանկագին են, մենք կարող կլինեինք նոցանից օգուտ քաղել։ Եթե որևիցե կոնդակ, նամակ հանգուցյալից, չկամեին նոցա իսկականը մեզ հաղորդել, բավական են միայն նոցա արտագրած պատճենները, մենք կվճարենք փոստայի և գրագրի ծախսը։ Ներսեսի կենսագրության հետ զուգընթաց կնկարագրվին` նույն ժամանակի էջմիածնա, մեր հոգևոր կառավարության և հայերի դրությունը, այլև Ռուսաց Պարսից հետ ունեցած պատերազմը և հայերի գաղթականությունը Պարսկաստանից և Տաճկաստանից դեպի Ռուսաստան։ Մենք հուսով ենք, որ մեզ կօգնեն և այդ մեծ մարգի հավերժական հիշատակը անմոռաց կմնա պատմագրության մեջ։

  1. Խրիմյանի կենսագրության համառոտությունը` «Մի քանի գծեր Խրիմյանի կյանքից» վերնագրով` մենք տպեցինք «Մշակի» 1873 ամի 48 համարում «Մեւիքզեդե» ստորագրությամբ։