Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մշակի» պատմության մեջ էլ նա մեծ դեր է խաղում, Րաֆֆին կանգնում է կապիտալիզմի զարգացման փաստի առաջ. Դեռևս չկա կապիտալիստական արտադրասեղանի լիակատար հաղթանակը. ասպարեզում գերակշիռ դեր է խաղում առևտրական ու վաշխառուական բուրժուազիան՝ արևելյան և կովկասյան իր բոլոր առանձնահատկություններով. Րաֆֆին նկատել է տալիս, որ փողը, առևտրականի կենցաղը այլասերում են մարդուն, իսկ նահապետական գյուղը հեռու է պահում նրան, մանավանդ կնոջը, նման այլաստերումից, կապում է նրան աշխատանքի հետ, աշխատանքն է բարձր բարոյականության հիմքը։ «Վաճառականությունը հայերի մեջ» նոր հոդվածում, երեսը թեքելով փողի գերիշխանության դրոշ առօրյայից, հրապարակախոս Րաֆֆին վերստին դրվատում է հողն ու բնությունը և աշխատանքը հողի վրա, որպես միակ աղբյուր մարդկային հարստության»։ Այս միտքը նրա դեղատոմսն էր, թե ինչպես փրկել հասարակությանը փողի այլանդակ իշխանությունից։

Սակայն նույն Րաֆֆին, լայն ու խոր հայացք ձգելով դարաշրջանի վրա, չէր ժխտում երկրի ու հայ հասարակության տնտեսական զարգացման նոր երևույթներն որ իր կողմից հրապարակ է բերում այդ զարգացման հետևանք հանդիսացող պրոբլեմները, ընդունելով միաժամանակ, որ կապիտալը, նրա գոյությունն արդեն oբյեկտիվ իրողություն է։ Դեռ ավելին, առևտրականի ու վաճառականի ստեղծած այլանդակ իրականությունից երես դարձնող, նրանց քննադատող Րաֆֆին ընդգծում է կապիտալի դրական դերը ֆեոդալական էկոնոմիկայի հարաբերությամբ։ Սա պատմականորեն ճիշտ տեսակետ է, որ արտահայտել է Րաֆֆի հրապարակախոսը, գտնելով, որ անխուսափելի է կապիտալիզմը, որ փաստ է նաև «ազգային» կապիտալը հայ հասարակության կյանքում։ Իդեալիստական է Րաֆֆու այն բացատրությունը, թե հայ հասարակության Կովկասում և Ասիայում առաջացել է իբրև անկախ պետական կյանքի կորստի հետևանք և ազգապահպանման միջոց: Բայց Րաֆֆին գիտել է տալիս, որ կապիտալը հակադրվում է նահապետական հին տնտեսաձևերին, որ ավելի խոշոր կլինի նրա դերը նոր՝ եվրոպական, այսինքն՝ «լուսավորյալ», «գիտնական» հիմունքներով կազմակերպված» տնտեսության՝ բառի բուն իմաստով արդյունաբերական կապիտալիզմին անցնելու ժամանակ։ Այստեղից էլ Րաֆֆու խիստ քննադատությունն՝ ուղղված Ճանճուր Իվանիչների և Մայիսյանների հասցեին, ասիական տնտեսվարության հասցեին։ Այստեղից էլ նրա գրական վերաբերմունքը «բորաների» հիմնադրության, «բանկերի» և գործարանների ստեղծման նկատմամբ։

Րաֆֆին միամտություն ունի հավատալու, թե բուժական տնտեսական այդ հաստատությունները հասարակությանը կփրկեն ամենայն շահագործումից ու խաբեբայությունից, ուր եթե չլինի իրեն հայտնի վաշխառուն և տեղական վաճառականը, երկրի վրա դրախտ կիջնի։ Նա տեսնում է տեղական վաշխառուի ու վաճառականի սոցիալական էությունը, բայց բոլորովին չի տեսնում «լուսավորյալ» կապիտալիզմի ծնած շահագործական նոր սիստեմը և այն դժոխքը, որ ստեղծել է արևմտյան կապիտալիզմը իրեն թագավորության ենթակա երկրներում։

Հայաստանի, Կովկասի, Թուրքիայի, Պարսկաստանի տնտեսական ու սոցիալական դրությանը լավատեղյակ Րաֆֆին Արևմուտքի երկրների տնտեսական ու սոցիալական վիճակի հարցերում հանդես է գալիս իբրև լոկ «մաքուր» մտածող ու տեսարան, առանց քննական ու քննադատական վերաբերմունքի դեպի