Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վանահայրությանը ներքո գտնվող Անապատի խոտի մարագները հրդեհվում են, վնասը հասնում է մինչև 30,000 ղուրուշի։ Չարագործը հայտնվում է Պողոսի հավատարիմ քրդերից մինը։

Մի այդպիսի ճարպկություն, որով Պողոս վարդապետը կարողացավ հպատակեցնել յուրյան` թե՛ տեղային կառավարության ներկայացուցիչներին, և թե՛ թափառական ցեղերի զանազան իշխաններին, մենք վերաբերում ենք նորա ամենահնարագետ խորամանկությանը և հմուտ քաղաքականությանը։ Արդարև, նա երևում է բարձր բնավորության տեր մարգերից մինը։ Եթե նա յուր այդքան ազդեցությունը գործ դներ դեպի ժողովրդի բարօրությունն, անուրանալի է, որ Վասպուրականի հայերը կարող կլինեին շատ բարիքներ վայելել։ Մենք չենք հերքում այն բանը, որ, Վասպուրականի նման նահանգում, ուր առաջնորդը ժողովրդի և՛ հոգևոր, և՛ մարմնավոր գլխավորի ներկայացուցիչն է, նորան մինչև անգամ հարկավոր է մյուս մանր ազգությանց իշխանների հետ կապեր ունենալ, կառավարության հարստահարությունների առաջն առնելու համար։

Բայց երբ որ մի այդպիսի մարդն յուր ուժերը դեպի չարն է գործադրում, այդ ներելի չէ։ Բայց շուտով Պողոս վարդապետը անտանելի է դառնում ժողովրդին և սկսվում են անդադար և ձիգ բողոքներ դեպի Կ. Պոլսի Ազգ, Վարչությունը։ Պատրիարքարանի 1860 թվից սկսյալ արձանագրություններից հանելով, տետրակի հեղինակը հիշում է հետևյալ հանցանքները, ա. Վանա Այգեստանի մեջ կասկածավոր կնոջ տունը հաճախելը, բ. Յուր սիրելի նժույգը գինիով արբեցնելը, և արհեստական կատաղությամբ վարժեցնելով, նորանով զվարճանալն. գ.ավանցի Մանուկի կինն ամուսնի կենդանության ժամանակ ուրիշին հետ պսակել տալն. դ. ռեիս (տանուտեր) Սինանին ծեծի տակ անողորմաբար կաշին քերթելը, ե. տրլաշենցի քահանային մահու չափ գանակոծելը, զ. սխկայեցի ռեիս Գրիգորին չարաչար ծեծելով աչքերը կուրացնելը, է. Հարություն ժամկոչին նույն վիճակի մեջ գցելը, Վարդավառի տոնախմբության օրում, Վարագա վանքի մեջ, Դրախտ անվանյալ պարտեզում, Ըրղատբաշի Հակովբի հարսին հետ ունեցած կոմեդիան... թ. Մի փոքրիկ երեխայի գողության համար մորը ժամկոչին շալակն տալով չարաչար ծեծելը, ժ. ժողովրդից անասելի բռնաբարությամբ փող հավաքելը տաճիկների համար զորանոցներ շինելու և այլն։

Վերոհիշյալ հանցանքները մանրամասնաբար բացատրելեն հետո, տետրակի հեղինակը մեջ է բերում մի քանի նշանավոր