Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմից տարածեցին մեր հասարակության մեջ ընթերցասիրություն, ծանոթացրին եվրոպական գիտությունների հետ, մյուս կողմից, հարստացրին յուրյանց վանքը։

Ս. էջմիածնի տպարանը կարող էր նույն դերը խաղալ, ինչ որ արեցին վենետիկցիք, եթե նրա գործունեությունը չլիներ սահմանափակված և եթե վանքի միաբանությունը կազմված լիներ գիտնական աբեղաներից և նոքա յուրյանց նվիրած լինեին գրականության։

Բայց դժբախտաբար Ս. էջմիածնա մամուլը Ճաշոցներով և սուրբ գրքերի հին մեկնություններով է զբաղված...

**
*

Վերոհիշյալ հանգամանքներն աչքի առաջ ունելով, մեզ համար խիստ զգալի է լինում մի օրինավոր տպագրական ընկերության կարևորությունը։

Բայց թիֆլիսեցի հայը ոչ մի գործի միջամուխ չէ լինում, մինչև նորա մեջ մի շոշափելի օգուտ չտեսնե։ Հինգ աբասով առնել, տասն աբասով ծախել, այդ բաները նորան այնքան սովորական են, որ նա մի ուրիշ առևտրական հիմնարկության վերա չէ մտածում։ Առհասարակ թիֆլիսեցի հայի գործունեությունը վաճառականական ասպարեզում դալարի գործունեություն է, — մի ձեռքից առնել, մյուս ձեռքին տալ. նա ինքը մի նյութ արդյունաբերելու ընդունակ չէ։

Ուրեմն խիստ դժվար է հասկացնել, թե վաճառականական սկիզբների վերա հիմնված մի տպագրական ընկերություն կարող էր տալ նրանց, եթե ոչ այն կողոպուտներն, որ անում են յուրյանց առևտուրից, այլ մի արդար և խղճմտանքով արդյունք։ Իսկ դորանով մեր դրամատերները բավականանալ կարող չեն։ Դարձյալ ստիպված ենք դիմել ուրիշ միջոցների։

**
*

«Մշակի» 45-րդ համարում տպված էր մի լուր, թե մեծապատիվ Օնանովի հորդորանքով հավաքում է մի գումար Ներսիսյան դպրոցի հոբելյանի տարեդարձը կատարելու համար։ «Մշակը» յուր կողմից արել էր մի առաջարկություն, թե ավելի լավ կլիներ հոբելյանի հանդեսն որքան կարելի է համեստ կերպով կատարել