Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՏՐԻՃԻՆ ՔԷՖԸ


(Չալխուշին հավան)



Տարին ունի մէկ պահար,
Մարթ էրկու կեանք չունենար
Կինի, կընիկ, տաղ սիրօղ,
Հաւատա՛ վօր՝ չէ հիմար։
Լուս-ցորեկով, էշկեարա
Անվախ մէյտան տի՛ր փարա,
Կեղծավորին աչքը թուք,
Կըտրիճի պես քէֆ արա։
Խըմել` ամա չի խեվնալ,
Պաքնել ու պարկեշտ մընալ,
Պատիւը վար չի զարնել,
Աս ամէն մարթ չի կըրնալ։

Շատ է հայիս տաղտաղան,
Տէրտով աւել կըշատնան,
Կինի, տաղ ու կինիմարթ
Մարթուս նօր հօքի կուտան։

Նարան կասիմ ես ահմախ,
Վօր չըսիրէ կեանք ուրախ,
Թուշերըս վօր թօռմեցան,
Ալ ի՞նչ պէտք է կինի, տաղ։

Մէկ պահար ունի տարին,
Վարթը ղարթ է պահարին,