Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքըս ո՛րքան թէնթէքներ որ կան,
Գիտեմ, ալայն ալ են քու բարեկամ.
Ամա՛ թէկարան որ խելք, միտք ունի`
Է քու ոխերիմ, անհաշտ թըշնամի։

Քեզ պահպանելուն ( չը գիտի՞նք-ինչ հէչ)
Մըտիլ է մէկի պսակի հաշւի մէջ,
Բայց նա Ռէյֆէռթի լաֆը իմանար,
Քեզ փըռնաւելով տունէն փախ կուտար։

Կուզիս իմանալ` վօ՛վ է միմոսը,-
Խօպանէն փախած Պամպուլիոսը,
Վօր իրեն քառսուն տարիքը էկած
Հարսեր փնտռելէ դեռ վազ չէ էկած,

Մեզի ցուցուց քու Նախջըւան գալը
Այըղըռի սօյ կալօփ խաղալը,
Ամա՛, խորթ ասիմ, քեզի հարճ պայթալ,
Ախա՛չը չունէր արապաճին ալ։

Մեկ-էրկու յիմար, չար մարթոց սէրով,
Դու քեզ, է՜յ շաշխըն, գիտես ապահով,
Բայց արևելքում մէկ դատաւոր կայ,
Պէքիմ քու հախէն նա մէկ օր կուգայ։