Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆՕՐ ՍՕՅ ԱԶԳԱՍԷՐ


Թուշերըս կարմիր, ինքըս կէր, պօյով,
Էփպէյի ունիմ՝ ստըկով, պարիով,
Հարկինքըս, կիտիք, կօված է պէթէր.
Ես չիմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։

Տումային մէչը լիպեռալ իմ ես,
«Քաղաքըս ծաղկեցնունք» կըկանչիմ թէզ, թէզ.
Խեղճ մարթոց՝ խօսքով կըցուցնում շատ սէր.—
Ես չիմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։

Քիպիրիս համար՝ փալթիննիք մանէթ
Մէյտան թապլելու ես ունիմ ատէթ,
Տայմա կըշահիմ տիրացու, տէրտէր.-
Ես չիմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։

Վըրաս նայօղներն՝ ինծի կըկիտնան
Լոռիս֊Մելիքով եա Քաջըն Վարդան,
Անիսէ չիտին, վախկոտ իմ պէթէր.-
Ես չիմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։

Ամուր կանչվըռտելն՝ նշան է աղային,
Ատթիաց եուվը կըտիլ իմ հային,
Տայմա կանիմ ես քապիկնոց զոհեր.-
Ես չիմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։

Կըխընտամ ամա՝ ռիսաքներ ունիմ,
Как бы нехотя քէֆեր ալ կանիմ,


</poem>|}}