Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ ես տայի կերպարանքիդ այլ պատկեր։
Մահկանացու, այս բաներն խորհելով,
Միշտ միտդ բե՛ր իշխանություն արարչին,
Ստեղծողիդ սուրբ կամքն միայն պատվելով,
Համբերությամբ կա՛ց հնազանդ քո բաժնին,
Նա ամեն բան մեր օգուտին կու կարգե,
Կը պատժե, թե մեկին հանգիստ կը շնորհե,
Ծանրությունն միայն հուսով տա՛ր, կրե,
Եվ անտրտունջ նորա գութն աղաչե: