Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄՈԻՐԱՑԻԿ ԿԻՆ


(Բերանժեից)



Ցուրտ է օրը, ձյուն է գալիս սև ամպերեն սաստկագին,
Եկեղեցու դըրան կանգնած` աղոթում է մի խեղճ կին.
Հին հալավը չէ պաշտպանում խեղճի մարմինը ցըրտեն,
Ձեռը ձըգած՝ նա մուրալով հաց է խընդրում ամենեն։
Ամառ, ձըմեռ նա գալիս է խարխափելով պատեպատ,
Դըռան շեմքը սուրբ տաճարին Աստվածամոր անարատ.
Կույր է աչոք, եղո՜ւկ նորա, լույսն արևու չէ՛ տեսնում.
Ա՜խ, գըթացե՛ք նորա վըրա, ողորմությո՜ւն է խընդրում։

Բայց դուք գիտե՞ք, ով էր եղել թըշվառական այս կինը,
Որի դեմքը արդ խամրած է, զազրելի է մարմինը.
Սա թատրոնի մի օր հրաշքն էր, քաղաքացոց սիրելին,
Մարդ չի կար որ չի ըզմայլեր դորա սըրտառուչ ձայնին.
Երիտասարդք, ծերք և կանայք՝ մեկ ժպտալով, մեկ լալով,
Ապշած էին դորա խոսքին, դիմաց գեղին նայելով.
Ա՜խ, քանիսին անո՛ւշ երազ տված կա դա իր կյանքում,
Այժմ տեսե՛ք, ձեռքը ձըգած՝ ողորմություն է խընդրում։

Քանի՞ անգամ սա թատրոնեն արտորալով դուրս գալիս,
Երբ որ կայտառ երիվարքը կառքը առած տանելիս,
Օդը էըցվաժ աղաղակով աչն ապշեցած բազմության
Շուք ու հռչակ պարգևում էր դորա փառավոր անվան.
Իսկ տարփավորն ըսպասելով դորա դըռան անհամբեր,
Երջանիկ էր, եթե շըրթեն թեթև ժըպիտ մի քաղեր.