Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իշխանն հըլու սորա ձայնին, հրամանին էր սպասում,
Այժմ սորա լըսող չի կա, թե՛և մուրալ չէ դադրում։

Բա՜յց, ավա՜ղ քեզ, վիճակ մարդկան, մի օր բախտի կույր կամքեն
Տըկարացած՝ զըրկըվեցավ քաղցըր ձայնեն ու աչքեն.
Այնուհետև անտուն, անտեր ման է գալիս մուրալով,
Քըսան տարի այդ վիճակում ես տեսնում եմ միշտ լալով։
Երջանկության յուր օրերը սորա ձեռքը գըթառատ
Լիաբերան միշտ օրհնել են թըշվառ, հիվանդ ու աղքատ.
Բայց այդ ձեռքը, որ ոչ ոքի գութ ու խընամ չէր մերժում,
Այժմ այլոց գըթույն կարոտ` ողորմությո՜ւն է խնդրում։