Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վատ-վատ բաներ անի, ինչու որ նրան զնդանի մեջ են պահում։ Տանից չեն դուրս բերում, որ աստուծո լույսն էլ է տեսնի, ինչպե՞ս կարող էր Սեյրանի երեսը տեսներ Դրուստն ասեմ, Շըպպանիկ, ղորթ է, ես նրանից ձեռ եմ վերցրել, բայց սիրտս իսկի չի կտրվում։ Գիշեր ու ցերեկ նրա պատկերը հենց աչքիս առաջ կանգնած է։ Ախար էն բոյ ոլ բուսաթը, էն շիր ու շնորհքը, էն գեղեցկությունը ո՞ր աղջիկն ունի։

— Իսկի հո՞վ, իսկի հո՞վ, մին դանա յա, թայը չկա։ Ես ալ հենց անդյուր ամ աըսմ քի ցեքա պաց չթողնանք ալի։ Ախար, ասի տեսնամ, անանց աղջիկ հի՞նչ տեղան ես կարով քիթանալ, հո՞վ ունի։— Իսկի հով, իսկի հով։ Սաղ քաղաքի աղջկերանց ճընանչըմամ, մին-մին դընդըղալամ, ուզում ես չիմին մին-մին մատնեքովս համբըրամ։ Առա՛, դա քեզ Շավալիի թոռը—թամբալ, այբեժառ, դա քեզ Եղյանց Խանմի աղջիկը — մեջքան ղաթված, կարճ, որ հենց իմանաս հաջյուջ-մաջյուջներան իլի։ Հաջյուջ-մաջյուջը նա յա, որ աշխարհքի վերչըմը պիտի կյա։ Հա՛, դա քեզ Ագրիփաչանց Մամառի աղջիկ Սապանը — հի՞նչ ա, իսկի երեսին թիքիլի ալ չի։ Ալ հո՞ր մինը ասամ,— առա՛, դա քեզ.․.

Շըպպանիկն երկար ժամանակ մի առ մի թվեց Շամախու չափահաս աղջկերանց անունները առանձին-առանձին։ Բանից դուրս եկավ, որ միակ բացառությունը կազմում էր Սուսանը։

— Ալի, ալի Սուսանը, ալի Գյուլնազի աղջիկը։ Քաղաքը չորացալ ա, նրանից սվա ուրիշը չկա ու չկա։ Ա՛կնիկ, ցեքա բաց մի թողնիլ,— կնքեց Շըպպանիկը յուր ատենաբանությունը, մի սպառնողական հայացք ձգելով Սանամի երեսին։

Այդ հայացքը նշանակում էր, թե եթե վերջինը հրաժարվի Սուսանին յուր որդու համար ուզելուց, հետո շատ ու շատ կափսոսի։

Սանամը գլուխը թեքեց կրծքին և ընկավ մտածողության մեջ։ Շըպպանիկը լռեց և սկսեց աչքերի տակով խորամանկությամբ նայել նրա երեսին, կարծես կամենալով