Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես, օրինակ, ահա թե նա ինչպես է նկարագրում Շըպպանիկին առաջին հրատարակության մեջ. «Մոտ քառասուն տարեկան մի կին էր Շըպպանիկը և ինչպես ասացինք նիհար և բարձրահասակ: Նա ուներ մուխ դեմք, մեծ բերան, լայն ծնոտ, ուղղագիծ քիթ և խորամանկ աչքեր, որ խոսելու ժամանակ անդադար խփվում էին ու բացվում: Շաբաթը մի անգամ նա ձեռքերը և գլուխը հինայով ներկում էր: Բայց չպիտի կարծել, որ Շրպպանիկը հինան բազարից յուր սեփական փողով էր առնում ու քսում գլխին, ոչ երբեք: Նա հինան քսում էր գլխին սրա ու նրա տանը, որտեղ որ հարսանիք էր լինում (էջ 107)»։ Հետագա մշակումների ժամանակ մնացել են միայն հետևյալ տողերը. «Մոտ քառասուն տարեկան կին էր Շըպպանիկը, թուխ դեմքով, մեծ բերանով, լայն ծնոտով, ուղղագիծ քթով և խորամանկ այրերով։ Շաբաթը մեկ անգամ նա ձեռներն ու գլուխը հինայով ներկում էր»։


Ահա նաև մի այլ կրճատում կապված կերպարի ընդհանուր մեկնաբանության հետ։ «Դիակի աջ կողմում կանգնած էր ծերունի Բարխուդարը, ձեռքերը ծոցում խաչաձև ծալած: Նրա գունասպառ դեմքի վրա կենդանության եթե մի նշան կար, այդ նրա խոցոտված սրտի կսկիծը արտահայտող աչքերն էր, որոնք բևեռված էին Սուսանի խաղաղ և հանգիստ դեմքի վրա։ Այդ րոպեին Բարխուդարի մեջ կարծես թե կատարվում էր այն հոգեկան պրոցեսը, որ տեղի ուներ Քրիստոսի աջակողմյան ավազակի մեջ, երբ երեսն մեծ նահատակին դարձրած աղերսում էր նրան, չմոռանալ հավիտենական կյանքում յուր մեղապարտ հոգին»: Մշակման ընթացքում վերջին նախադասությունը ամբողջովին հանվել է՝ կրոնական երանգը վերացնելու և Բարխուդարի կերպարի հետևողական մեկնաբանության համար, քանի որ, ըսա վեպի ընթացքի, Բարխուդարն ինքն էլ ակամա հանցավոր է և միջավայրի զոհը։


Սակայն խստապահանջ հեղինակը այսքանով էլ չի բավականացել։ 1934 թվին պատրաստելով իր ընտիր երկերի մի հատորյակը, ծերունի արվեստագետը հարկ է համարում մի անգամ էլ աչքի անցկացնել իր երկերը։ Նա առանձին ուշադրություն է դարձնում հատկապես «Նամուս»-ին, կատարելով լեզվական մի շարք էական մշակումներ, կրկին մեղմացնելով բարբառը, ավելի դիպուկ ու արտահայտիչ դարձնելով էպիտետներն ու համեմատությունները, կատարելով որոշ լրացումներ ու կրճատումներ: Ռուբեն Զարյանի կողմից կազմված, 1939 թվականին լույս տեսած մի հատորյակի միայն առաջին մասի առաջին գլխում տրված է մոտ 26 փոփոխություն, որը նկատի չի առնվել 1951 թվականին լույս տեսած երկերի լիակատար ժողովածուի մեջ: Այսպես, օրինակ, ամենուր հեղինակը «օրիորդ» բառը դարձրել է «աղջիկ», ըստ երևույթին, գավառական միջավայրի ընդհանուր կոլորիտը պահպանելու նպատակով։ Կամ՝ «Նա գույնզգույն գուլպա էր հյուսում, թուրքերեն բարբառով երգելով շամախեցի կնոջ սովորական բայաթին»։ «Սովորականը» դարձել է «աղերսալի», որն իհարկե ավելի արտահայտիչ է։ Շատ բարբառային արտահայտություններ թարգմանված են գրական լեզվով կամ փոխարինված ուրիշ արտահայտություններով, այսպես, օրինակ, քամագ անել— օգնել, ջուլովը հավաքել—կապը հավաքել, ջոկ—ուրիջ, նրան քրանգուլա