Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Շիրվանզաղեի երկերի 10-հատորյակի ներկա հրատարակությունը նպատակ ունի ավելի լայն ու բազմակողմանի ներկայացնելու մեծ գրողի թողած գրական հարուստ ժառանգությունը. գեղարվեստական ստեղծագործությունը, քննադատությունը և հրապարակախոսությունը: 10-հատորյակում կտեղավորվեն մի շարք երկեր, արխիվային նյութեր (ինչպես և «Վարդան Ահրումյանի հիմնովին վերամշակված վարիանտը), որոնք տպագրվել են միայն նախառևոլյացիոն մամուլում կամ բոլորովին չեն տպագրվել:

Հատորները կազմելու համար խմբագրությունը սկզբունք է ընդունել ժանրային-ժամանակագրական կարգը (վեպեր, վիպակներ, պատմվածքներ ու նովելներ, դրամատիկական գործեր, մեմուարներ, ճամբորդական նոթեր, հրապարակախոսություն, տեսական-քննադատական հոդվածներ և նամակներ): Թեմատիկ ընդհանրության և հատորների ծավալը պահպանելու նպատակով՝ միայն «Չար ոգի» վիպակը, լույս տեսած թվականից անկախ՝ տեղավորվել է I հատորում:

Ներկա հրատարակության մեջ վերացված են նախորդ հրատարակություններում տեղ գտած աղավաղումներն ու սխալները: Այդ նպատակով, տեքստը կազմելիս, համեմատվել են հեղինակի օրով լույս տեսած բոլոր հրատարակությունները: Հիմք է ընդունված 1930 թ. լույս տեսած ութհատորյակը և 1934 թ. կազմված, 1939 թ. լույս տեսած միհատորյակը, որտեղ տպագրված երկերում Շիրվանզադեի ձեռքով կատարված են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և ոճական ուղղումներ:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ